Արենիում հանդիպեցին դեպի Ջերմուկ ավտոերթով գնացող քաղաքացիները

Արենիում հանդիպեցին դեպի Ջերմուկ ավտոերթով գնացող քաղաքացիները

ԷկոԼուր

Արենիում ժամը 13:00-ին միմյանց հանդիպեցին Երևանից ու մարզերից դեպի Ջերմուկ ավտոերթով գնացող քաղաքացիները, բնապահպաններն ու Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները։ 200-ից ավելի ավտոմեքենաների շարասյունը Արենիից շարժվեց դեպի Ջերմուկ, որտեղ ժամը 16:00-ին տեղի կունենա հանրահավաք։

Ավտոերթի մասնակից, Ջերմուկի բնակիչ Արթուր Գրիգորյանը ԷկոԼուրի հայտնեց, որ միայն Ջերմուկ համայնքից մոտ 500 քաղաքացի կմասնակցի հանրահավաքին։ «Ջերմուկում հանրահավաքին արդեն կմիանան նաև Ջերմուկի սանատորիաների, հիվանդանոցների ու գործարանի աշխատակիցները»,- ասաց նա:

Մայիս 11, 2019 at 14:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր