

ԷկոԼուր
Հունիսի 4-ին Ամուլսարի պահապանները թույլ չեն տվել «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներին մտնել հանքի տարածք՝ չբացելով արդեն մեկ տարի փակած Ամուլսարի հանք տանող ճանապարհը: Ճանապարհը բացելու համար ժամանել է ոստիկանություն: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիթյանը, մի քանի ժամ տևած ապարդյուն համոզման աշխատանքներից հետո, Ջերմուկի մոտ 500 բնակչի դիմադրությանը հանդիպածոստիկանությունը տեղի է տվել և հեռացել: Հեռացել են նաև «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները:
Մանրամասները՝ Շիրակ Բունիաթյանի տեսանյութում:
Հունիս 05, 2019 at 14:46
