

ԷկոԼուր
CEE BankWatch միջազգային ցանցը իր կայքում հատուկ էջ է բացել՝ նվիրված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ Հայաստանում ծավալվող գործընթացներին:
Էջում ներկայացված են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ֆինանսական ներդրումները Ամուլսարի ծրագրում, Ծրագրի ռիսկերը, Ծրագրի շուրջ Հայաստանում ընթացող իրադարձությունների մասին պատմող տեսաֆիլմեր:
Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը CEE BankWatch ցանցը գնահատում է որպես փորձություն հայ նորաստեղծ ժողովրդավարության համար:
«Բողոքի ցույցի և ակտիվության ալիքը, որը բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանություն, այժմ նրան ճնշում է՝ Ամուլսարում գործողություններ կատարելու երկրի խոշորագույն միջազգային ներդրողի դեմ», - մասնավորապես գրված էջում:
CEE BankWatch-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Ռուսաստանի 14 երկրների 16 անդամ կազմակերպությունների միջազգային ցանց է:
CEE BankWatch-ը բացահայտում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների գործունեության բացասական բնապահպանական և սոցիալական հետևանքները, մշակում այլընտրանքային լուծումներ և հասարակությանը ներգրավվում որոշումների կայացման գործընթացում:
Օգոստոս 16, 2019 at 15:43
