

ԷկոԼուր
Այս պահին բազմաթիվ քաղաքացիներ հավաքված են Ջերմուկի տաքսիների կանգառ հրապարակում: Ժամը 17:00-ից մեկնարկել է Ամուլսարի պաշտպանությանը նվիրված հավաքը: Հանրահավաքի մասնակիցները հարթակից կոչ արեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջերմուկցիների հետ հրատապ հանդիպում կազմակերպել՝ Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության արդյունքներն իրենց հետ քննարկելու նպատակով:
Հավելենք, որ արդեն երկու օր է, ինչ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության՝ ELARD-ի փորձագիտական եզրակցությունը: Այս եզրակացության վերաբերյալ բազմաթիվ բնապահպաններ, իրավաբաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ հայտնել են իրենց կարծիքը, մասնավորապես, ընդգծել եզրակացության թերի լինելու հանգամանքը:
Հանրահավաքի մանրամասները դիտեք տեսանյութում:
Օգոստոս 16, 2019 at 18:24
