

ԷկոԼուր
Այսօր Ջերմուկ քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է ELARD-ի հետ սկայպ-կոնֆերանս անցկացնել՝ Ամուլսարի ծրագրի եզրակացության վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալու նպատակով:
«Հինգշաբթի կամ ուրբաթ ELARD-ի հետ ունենալու ենք սկայպ-կոնֆերանս, ասելու ենք՝ Հայաստանում մեծ բանավեճ է, թե դուք ինչ եք գրել, դուք ձեր եզրակացությունն ասեք: Այդ ամբողջ խոսակցությունը կհրապարակվի: Ձևակերպեք հարցեր, որոնք ձեզ մոտ ծագում են, ես խոսակցությունը ինքս կտանեմ և այնպես կտանեմ, որ վերջում հստակ պատասխաններ հնչեն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Օգոստոս 23, 2019 at 14:31
