

ԷկոԼուր
Այսօր Երևանում անցկացվեց մեծ քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Բազմամարդ քայլերթը մեկնարկեց մայրաքաղաքի տարբեր հատվածներից և միացավ Ազատության հրապարակում: Քայլերթին միացան նաև Ամուլսարի ոսկու ծրագրին ազդակիր Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչները: Նրանք իրենց հերթին ավտոերթ էին կազմակերպել՝ Ջերմուկից դեպի Երևան:
Քայլերթի մասնակիցները կառավարությունից պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու ծրագրի հեղինակ «Լիդիան» ընկերության ՇՄԱԳ փաստաթղթին տրված դրական եզրակացությունը, պահանջել ընկերությունից դուրս բերել Ամուլսարի տարածքում մնացած շինարարական տեխնիկան և վերականգնել արդեն հասցված վնասները, ինչպես նաև ուսումնասիրել ծրագրի իրականացման համար նախկին իրշանությունների օրոք տրված թույլտվությունները:
Լուսանկարը՝ Green Armenia NGO/Կանաչ Հայաստան ՀԿ
Տեսանյութերը՝ Թեհմինե Ենոքյանի
Սեպտեմբեր 14, 2019 at 22:48
