«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ներկայացնում է «Մեղրաձոր. հանքարդյունաբերության ազդեցության հետքը» նոր տեսանյութը, որում հանքարդյունաբերության վերաբերյալ իրենց կարծիքը և մտահոգություններն են հայտնում մասնագետներն ու Մեղրաձորի բնակիչները:
Մեղրաձորի ոսկու հանքավայրի ազդեցությունը շրջակա միջավայրի և տեղի բնակիչների առողջության վրա պարզելու նպատակով չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ իրականացրել է քիմիական աղտոտվածության հետազոտություն հանքավայրի հարակից տարածքներում և ազդակիր Մեղրաձոր բնակավայրում: Չեխ մասնագետները փորձանմուշներ են վերցրել հանքավայրի լցակույտերից, հարակից հողերից, մեղրաձորցիների այգիներից, մազերից և մեզից: Փորձանմուշները ներկայում հետազոտվում են Չեխիայում գտնվող լաբորատորիայում:
Տեսանյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը Հայաստանում քիմիական անվտանգության շահերի պաշտպանության գործում» ծրագրի շրջանակում:
Ծրագիրն իրականացվում է «Առնիկա» (Չեխիայի Հանրապետություն), «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» (Հայաստանի Հանրապետություն) և «ԷկոԼուր» (Հայաստանի Հանրապետություն) հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում:
Դեկտեմբեր 19, 2022 at 12:57