ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի բնակիչները դեմ են Թեժասար տեղամասում նեֆելինային սիենիտների հանքավայրի պաշարների վերագնահատման աշխատանքներին։ Նրանք իրենց բացասական դիրքորոշումը ներկայացրին սույն թվականի հունիսի 14-ին Արտավազում կազմակերպված առաջին հանրային լսումների ժամանակ։
Նեֆելինային սիենիտների հանքավայրի պաշարների վերագնահատման համար անհրաժեշտ երկրաբանահետախուզական ուսումնասիրության 2024-2027թթ․ ծրագիրը մտադիր է իրականացնել «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն։
Հիշեցնենք, որ այս ծրագիրը մերժվել է նաև 2022թ․ Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրի բնակիչների կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հունիս 14, 2024 at 17:01