

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփել է 2024 թվականին կատարված աշխատանքները հունվարի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընդերքօգտագործման ոլորտի մասով նա նշել է․ «Հաշվետու ժամանակահատվածում խախտումների մասով նախարարության կողմից տրվել է 542 գրավոր զգուշացում, ինչի արդյունքում պետական բյուջե է վճարվել 467 միլիոն դրամ գումար, որից 360 միլիոն դրամը՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների մասով։ Անցած տարի 9 ընկերություն զրկվել է ընդերքօգտագործման իրավունքից՝ սահմանված ժամկետում թույլ տված խախտումները չվերացնելու հանգամանքով պայմանավորված»։
Դավիթ Խուդաթյանը նաև հայտնել է, որ 2024 թվականին նախարարության կողմից տրվել է ընդերքօգտագործման 53 իրավունք, որից 29-ը՝ օգտակար հանածոյի արդյունահանման, իսկ 24-ը՝ երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։
Հունվար 09, 2025 at 17:33