Անկախ խորհրդատվական ընկերությունն էկոլոգիական ռիսկեր չի հայտնաբերել Ամուլսարի ոսկեբեր հանքավայրի շահագործման նախագծում

Անկախ խորհրդատվական ընկերությունն էկոլոգիական ռիսկեր չի հայտնաբերել Ամուլսարի ոսկեբեր հանքավայրի շահագործման նախագծում

ԱրմԻնֆո

Wardell Armstrong անկախ խորհրդատվական ընկերությունն էկոլոգիական ռիսկեր չի հայտնաբերել Ամուլսարի ոսկեբեր հանքավայրի շահագործման նախագծում: Այդ մասին հայտարարել է ընկերության տնօրեն Յան Լյուիսը`ներկայացնելով հանքավայրին կից գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջերմուկի քաղաքապետարանում հանրային լսումների ժամանակ նախագծի գնատականը: Լսումները տեղի են ունեցել մայիսի 14 – 15-ը: Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքավայրը հետախուզվում է բրիտանական Lydian International-ի դուստր ընկերության`«Գեոթիմ» ՓԲԸ կողմից: Wardell Armstrong-ը կազմում է նախագծի էկոլոգիական և սոցիալական գնահատականը: Յան Լյուիսի ներկայացրած գնահատականի համաձայն, տվյալ պահին նախագծում էկոլոգիական և սոցիալական ռիսկեր չեն հայտնաբերվել: 

Նշենք, որ ապրիլի 22-ին «ԷկոԼուր»-ը հարցում էր ուղարկել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն` հարցով, թե ինչ հանքավայր է շահագործվում, արդյոք Ամուլսարում անցկացվել են  ռադիոակտիվ ֆոնի ուսումնասիություններ և ինչպիսի արդյունքեր են ստացվել: Այսօր «ԷկոԼուրի» տարածած հաղորդագրության համաձայն, նախարարության պատասխանում ասվում է, որ «Գեոթիմե ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի տրամադրած տեղեկատվության համաձայն, «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի լրահետախուզական աշխատանքների ընթացքում կատարվել է մոտ 3500 նմուշարկում, որոնց լաբորատոր փորձարկումներն իրականացվել է կանադական «ALS Chemexե լաբորատորիայում (ք. Վանկուվեր): Համաձայն վերջինիս տվյալների` Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքաքարի փորձարկված նմուշներում ռադիոակտիվ օգտակար հանածոյի պարունակությունը կազմել է առավելագույնը 0,0002%»: Ըստ որում, «ԷկոԼուրը» նշում է, որ նախարարությունը հիմնվում է միայն Lydian Internatioal-ի կողմից տրամադրված տվյալների վրա:

Մայիս 23, 2011 at 16:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր