

ԷկոԼուր
Facebook սոցիալական ցանցում եւ լրատվամիջոցներում հրապարակվեց անկախ լրագրող Թեհմինե Ենոքյանի «Ամուլսար. Համաշխարհային բանկի ներդրումները հանցավոր նախագծում» հոդվածը: Հոդվածում գրված է. «Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման հարցը մեծ խնդիրներ է ստեղծել: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն Ամուլսարի հանքավայրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: 2012թ. ապրիլի 20-ին Բնապահպանության նախարարությունը մի քանի պահանջներ դրեց Գեոթիմը ՓԲԸի առջև.
- Ծրագիրը ուղղարկել կարծիքի Սևանի հարցերով հանձնաժողով, քանի որ այն առնչություն ունի Սևանի ավազանի հետ:
- Կազմակերպել հասարակական լսումներ Ջերմուկ քաղաքում:
- Նախարարությունում ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան մասնագետների, որոնք կզբաղվեն բարձրացված հարցերի ուսումնասիրմամբ, ինչպես նաև առաջարկել բնապահպանական հասարակական կազմակերպություններին երկշաբաթյա ժամկետում գրավոր առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ:
Թերևս առաջին կետն իրականացված է... Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը տվել է իր բացասական եզրակացությունն Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ (տես`http://www.ecolur.org/files/uploads/pdf/amulsar.pdf 9-11-րդ էջեր): Երկրորդ կետով. Ջերմուկում հանրային լսումներ այդպես էլ տեղի ունեցան: Միակ քննարկումը եղել է 2011թ. նոյեմբերի 28-ին Ձախափնյակի թիվ 2 դպրոցում: Այն կրել է ոչ մասնագիտական բնույթ, չունի արձանագրություն, չի կարող համարվել որպես հանրային լսում և ավարտվել է ծեծկռտուքով տես՝ (http://www.youtube.com/watch?v=0XlmgAGY-fg): Նշենք, որ այս կետը տապալված է և չի իրականացվել մինչ օրս: Ավելին, Ջերմուկը մինչ այս պահը ազդակիր համայքն չէ, իսկ նախարարը դիմեց բառախաղի հնարքին՝ ասելով, թե Ջերմուկը Ամուլսարի հարցում շահառու կողմ է: Սակայն պետք է նշենք, որ շահառու կողմ լինելը իրավաբանորեն ոչ մի արժեք չունի, համայնքը կամ ազդակիր է, կամ ազդակիր չէ:
Կառավարման փորձագետների տեսանկյունից, երբ նախարարությունը ձեռնամուխ է լինում աշխատանքային հերթական խումբ ստեղծելուն, նշանակում է` ավելանում է ևս մեկ օղակ պատասխանատվության աստիճանը կոնկրետ անձանց վրայից հանելու ուղղությամբ:
Որևէ համագործակցություն վերը նշված երրորդ կետով մինչ օրս չի իրակացել:
2012թ. հուլիս ամսվա հանրային լսումները զայրացրել են բնապահպանական հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև ակտիվիստներին: 2012 թվականի հուլիսի 30-ին հրավիրված էին բոլոր կողմերը, այդ թվում նաև Ջերմուկ քաղաքը, սակայն բացակայում էր Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Իրավաբան Արթուր Գրիգորյանի հարցին՝ ազդակիր է արդյոք Ջերմուկ քաղաքը, պատճառաբանվեց, որ շահառու է, իսկ որոշում որպես փաստաթուղթ գոյություն չունի:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանըհաստատեց Ամուլսարի ՇՄԱԳ-ը`5 վերապահումներով,
- Սահմանված կարգով ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել հանքի փակման ծրագիրը:
- Հանքի շահագործման ընթացքում շրջակա տարածքներում կազմակերպել
- Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրի որակի մոնիտորինգ,
- շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգ:
3.Հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով:
4.Ոսկու կորզման գործարանի տեղադրման հարցում առաջնորդվել «Սևանա լճի մասին»ՀՀ օրենքով ամրագրված պահանջներով:
5. Հաշվի առնելով նախատեսվող գործունեության կարևորությունը՝ կապված Սևանա լճի պահպանության, Ջերմուկ առողջարանային քաղաքի, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև տնտեսական վնասի հաշվարկների հետ և կարևորելով միջազգային առաջավոր փորձի օգտագործումը, առաջարկել «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ իրականացնել հանքավայրի ընդլայնման նախագծի միջազգային բնապահպանական փորձաքննություն՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ նախօրոք համաձայնեցնելով փորձաքննություն իրականացնող կազմակերպության ընտրությունը:
Անդրադառնանք վերը նշված կետերին:
Ըստ օրենդրության դրույթների՝ Գլուխ 1, Հոդված 3, Սևանա լճի ջրհավաք ավազանն է այն տարածքը, որի մակերևութային և ստորերկյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճ: Սևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբաները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները՝ մինչև Կեչուտի ջրամբար: 10-րդ հոդվածի մասով գրված է հետևյալը.
1. Կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:
2.Անմիջական ազդեցության գոտում արգելվում են՝
ա) էկոլոգիապես վնասակար օրենսդրությամբ սահմնաված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը
բ) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությոնը, օգտագործումը, պահեստավորումը և տեղադրումը
գ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը
Հիշեցնենք, որ Լիդիան Ինթերնեշնլը անգլիական կազմակերպություն է, հանքը պատրաստվում է շահագործել բաց եղանակով և ցիանիդիային տեխնոլոգիայով: Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն (տես փաստաթուղթը՝ http://www.ecolur.org/files/uploads/pdf/amulsar.pdf , 9-րդ էջ )
Ի՞նչէնշանակում առաջնորդվելԸնդերքիմասինՀՀօրենսգրքի 26 հոդվածով:
Հոդված 26.
Ընդերքօգտագործմանարգելումը
1. ԸնդերքիառանձինտեղամասերիօգտագործումնարգելվումէՀայաստանիՀանրապետությանօրենսդրությամբսահմանվածկարգով` ազգայինանվտանգությանապահովման, մարդկանցկյանքիևառողջության, պատմամշակութայինարժեքներիկամբնությանևշրջակամիջավայրիպահպանությանտեսանկյունից, եթեհայցվողընդերքիտեղամասիվրագտնվողհողամասումկան`
1) գերեզմաններ.
2) բնության, պատմությանևմշակույթիհուշարձաններ.
3) ՀայաստանիՀանրապետությանկարմիրգրքումգրանցվածբույսերկամկենդանիներիբնակատեղիներ, ինչպեսնաևեթետվյալտարածքովանցնումենկենդանիներիմիգրացիոնուղիներ:
2. ԸնդերքօգտագործումըբնությանհատուկպահպանվողտարածքներումկարողէիրականացվելմիայնՀայաստանիՀանրապետությանբնապահպանականօրենսդրությամբսահմանվածկարգով:
Նշենք նաև, որ Ամուլսարում առկա են բոլոր երեք դեպքերը: ՀԱԿ-ի պատգամավոր Արամ Մանուկյանի կողմից արված պատգամավորական հարցմանն ի պատասխան` Ամուլսարի տարածքում կան արդյոք պատմամշակութային հուշարձաններ, Մշակույթի նախարարությունը` ի դեմս Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանի` պատասխանել է.
«Մեր կազմակերպությունը հայտնաբերել է բնակատեղիներ, դամբարանադաշտեր և գերեզմանոց: Նշված արժեքները ներկայացվել են Մշակույթի նախարարություն հուշարձանի կարգավիճակ տալու համար: Դամբարանադաշտեըը գտնվում են Կեչուտ գյուղից 10 կմ հարավ-արևելք Ամուլսարի ստորոտին, Գնդեվազ գյուղից 18-23 կմ հեռավորության վրա` Ամուլսարի Էրատո, Տիգրան և Արտավազդ լեռնագագաթներին» (տես` http://www.ecolur.org/files/uploads/pdf/amulsar.pdf 2-6- րդ էջ)
WWF-ի կողմից մի քանի ամսի շարունակ արվել է հետազոտություն` բացահայտելու համար կա՞ն արդյոք կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ: Հայտնաբերվել է բեզոարյան այծ, իժ, մի շարք բուսատեսակներ և կենդանատեսակներ:
Քաղաքացիական նախաձեռնությունների կողմից արված հարցմանն ի պատասխան Բնապահպանության նախարարությունը պատասխանել է, «Կենդանանիների աշխարհ» ՍՊԸ -ի կողմից 2006-2012 թթ. հաշվետվությամբ, որտեղ մանրամասն նշվում է Ջերմուկի տարածքում 4118 հ. Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին: 2006թ. տվյալներով դրանք են՝ գորշ արջ՝ 23 հատ, լուսան՝ 6 հատ, բեզոարյան այծ՝ 45 և այլն:
Այսպիսով՝ նախարար Արամ Հարությունյանն ունի բոլոր հիմքերը մերժելու այս ծրագիրը, սակայն այս բոլոր կետերը և հիմքերը չպարզած նախարարը հաստատել է ՇՄԱԳ-ը: Եթե հղում եք անում 10-րդ հոդվածին, հաշվի եք առնում Սևանի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը և հորդորում եք առաջնորդվել ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածով, ապա առաջինը ինքներդ հետևեք վերը նշված կանոններին և օրենսդրական ակտերին:
Հիշեցնենք, որ Ամուսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարային բանկը և ՎԶԵԲ-ը: Այս ծրագրի ֆինանսավորումը տեղի է ունենում մեր ներազգային օրենքների և ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումներով:
Արհամարվում և բացարձակ հաշվի տակ չի առնվում բոլոր վերը նշված օրենսդրական ակտերը և փաստաթղթերը: Նույն ինքը` Համաշխարհային բանկն առաջնորդվում է մի շարք ստանդարտներով. առողջության պահպանություն և բնակչության անվտանգության ապահովում, կենսաբազմազանության պահպանում, պատմամշակութային հուշարձանների պահպանություն և այլն..Ովքե՞ր են կրելու պատասխանատվություն ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով վերը նշված բոլոր օրենսդրական խախտումների և ստորագրված փաստաթղթերի համար:
P.S. Հաջորդիվկներկայացնենք WWF-իկողմիցարվածտնտեսականհաշվարկը` տուրիզմ, թե՞հանքարդյունաբերություն, հայտնաբերվածԿարմիրգրքումգրանցվածբույսերիևկենդանիներիցուցակը: ԻնչպեսնաևկանդրադառնանքՊատմամշակութայինժառանգությունգետահետազոտականկենտրոնիբացատրություններինևփաստաթղթին»:
ԷկոԼուրի ճշգրտում` պահպանելով Թեհմինե Ենոքյանի հեղինակային իրավունքը, մենք թողեցինք հոդվածի վերնագիրը: Մեր կողմից հստակեցնենք, որ Ամուլսարի նախագիծը ֆինանսավորող Միջազգային ֆինանսական կորպորացիան մտնում է Համաշխարհային բանկի խմբի մեջ:
Մարտ 22, 2013 at 17:07
