“GPMGOLD” ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՍԱՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆԸ` ՍՈԴՔՈՒՄ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

“GPMGOLD” ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՍԱՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆԸ` ՍՈԴՔՈՒՄ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» 

«GPMGold» ընկերությունը, (Արարատի ոսկու արդյունահանման նախկին ֆաբրիկա) որը «GeoProMining» ընկերության դուստր ձեռնարկությունն է, ցանկանում է ստանալ հասարակական կազմակերպությունների աջակցությունը` Սոդքի ոսկու հանքի վերամշակումը կազմակերպելու հարցում: Այդ մասին հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Կալանդաձեն օգոստոսի 28-ին` Սոդքում (Գեղարքունիքի մարզ) բնապահպանական ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ:

Սա հասարակական կազմակերպությունների եվ ընկերության միջև երկրորդ հանդիպումն էր: Ինչպես եվ առաջին հանդիպման ընթացքում, ընկերությունը տնտեսական բնույթի փաստարկներ բերեց, որոնց համաձայն` Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան ընկերության համար շահավետ չէ: Հիմնական պատճառը հանքից վերամշակող գործարանի հեռու գտնվելն է: Դմիտրի Կալանդաձեի խոսքերով` աշխարհի փորձը ցույց է տալիս, որ առավելագույն տարածությունը չպետք է գերազանցի 40 կմ, երբ Սոդքի եվ Արարատի միջև ընկած տարածությունը 167 կմ է: Ֆաբրիկայի կառուցման հիմնական խոչընդոտն այն է, որ «Սևանի մասին» ՀՀ օրենքը Սևանից մինչև 50 կմ շառավղով հեռավորության վրա արգելում է հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը, մի տարածք, որտեղ գտնվում է Սոդքի հանքը:

Հասարակայության ներկայացուցիչներին ընկերության փաստարկները համոզիչ չթվացին: Մի կողմ թողնելով բազմաթիվ տեխնիկական մանրամասները` (երկաթ գծի ճանապարհային թույլ հնարավորություննրը, որով հանքանյութը Սոդքից հասցվում է Արարատ, Սոդքում մասնակի արտադրության ձեռնարկման մասին տարբերակները) հասարակայնությունը առաջ բերեց այն հիմնական փաստարկը, որ «Սևանի մասին» ՀՀ օրենքը պետք է անպայման աշխատի: Էկոլոգների կարծիքով օրենքի մեջ հնարավոր չէ առանձին ընկերության համար այնպիսի փոփոխություններ մտցնել, որոնց հետևանքով Սևանի համար ռիսկերը բազմիցս կավելանան:

Վերամշակող արտադրության տեղադրումը Սևանի ավազանում սպառնում է լճին ոչ միայն միլիոնավոր տոննաների հասնող բեկորներով, որոնք իրենց մեջ են պարունակում փոքր մասերի բաժանված թունավոր մետաղներ, այլ նաև պոչերով: Թափոնները կարող են աղտոտել Սևանի ողջ ավազանը` ներառյալ լիճը, գետերը, ստորգետնայ աղբյուրները:

Ռիսկերից 100 տոկոսանոց երաշխիք ոչ մի ընկերություն չի կարող տալ: Իսկ Սևանի դեպքում նույնիսկ նվազագույն ռիսկը կարող է կործանարար լինել:

Դմիտրի Կալանդաձեն հայտարարեց, որ գործով կապացուցի իր ղեկավարած ընկերության բնապահպանական եվ սոցիալական ուղղվածությունը: Մոտակա 3 տարիների ընթացքում, իր խոսքերով, նա Արարատում կկատարի բնապահպանական իր պարտավորությունները` կվերակառուցի հին պոչամբարը, կիրականացնի ռեկուլտիվացիոն աշխատանքներ եվ կկրճատի աղտոտման տարածքը:

Օգոստոս 29, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր