

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը հերթական արտոնությունը տվեց Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին՝ ազատելով նրան 2 միլիարդ 489 միլիոն դրամ արժողությամբ ապրանքների ներմուծման մաքսատուրքից:
Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլին կառավարությունը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին տվել էր արտոնություն, որով ընկերությունն իր ներկրած ապրանքների համար 3 տարի ավելացված արժեքի հարկ չի վճարի:
Ամուլսարի հանքավայրը գտնվում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագծին: Հանքը շահագործվելու է բաց եղանակով, ոսկին կորզվելու է ցիանիդի միջոցով: Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը մեծ ռիսկեր է պարունակում ազդակիր համայնքների բնակիչների առողջության և գյուղատնտեսական գործունեության, Ջերմուկ առողջարանի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների, Սևանա լճի համար:
ՀՀ վարչական դատարանում ներկայում քննվում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկաման պահանջը: Հայցը ներկայացրել են Ամուլսարի ծրագրի ազդեցության տակ գտնվող Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ և «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունները:
Հունիս 23, 2017 at 16:00
