Վարչական դատարանը մասնակիորեն մերժել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ներկայացրած դատական հայցը

Վարչական դատարանը մասնակիորեն մերժել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ներկայացրած դատական հայցը

ԷկոԼուր

Վարչական դատարանը մասնակիորեն մերժել է Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման եւ ցիանիդի միջոցով ոսկու կորզման ծրագրի վերաբերյալ ներկայացրած դատական հայցը: Այս մասին մայիսի 6-ին Երևանի Օրհուս կենտրոնում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ կլոր-սեղանի ժամանակ հայտնեց իրավաբան Արթուր Գրիգորյանը:

Դատական հայցն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացրել են նախագծի անմիջական ազդեցության գոտում գտնվող Գնդեվազ գյուղի բնակիչները, «Էկոիրավունք» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպությունները՝ վիճարկելով Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) փորձաքննական դրական եզրակացության և մի շարք վարչական ակտերի օրինականությունը:   

«Մերժման հիմքերից մեկն այն է, որ փաստաթուղթը՝ բնապահպանական փորձաքննական եզրակացությունը, չի հանդիսանում վարչական ակտ: Դատարանի մերժման հիմքերն այժմ բողոքարկվում են Վերաքննիչ վարչական դատարանում», - ասաց Արթուր Գրիգորյանը:

Նշենք, որ երրորդ կողմը «Գեոթիմ» ՓԲԸ-ն է՝ Ամուլսարի հանքավայրը շահագործել պատրաստվող օֆշորային «Lydian International» ընկերության դուստր ձեռնարկությունը:

Մայիս 06, 2015 at 16:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր