Արմեն Սարգսյան. Ամուլսարի ոսկուց մինչև Մեծ Բրիտանիայի դեսպանի դիվանագիտական պաշտոն

Արմեն Սարգսյան. Ամուլսարի ոսկուց մինչև Մեծ Բրիտանիայի դեսպանի դիվանագիտական պաշտոն

ԷկոԼուր

ՀՀ նախկին վարչապետ և Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանը կրկին կզբաղեցնի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում և Հյուսիսային Իռլանդիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի վարչակազմը: Միաժամանակ, Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել Lydian International Ltd ընկերության տնօրենի պաշտոնից, որը մտադիր է իրականացնել Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը: Ինչպես տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը, հրաժարականը ընդունված է, և ընկերությունը հաջողություն է ցանկանում Արմեն Սարգսյանին իր նոր պաշտոնում:

Սեպտեմբեր 28, 2013 at 14:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր