Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի ներկայացուցիչները ժամանել են Հայաստան` Ամուլսարի նախագծի վերաբերյալ Գնդեվազ համայնքի բնակիչների բողոքը քննելու

Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի ներկայացուցիչները ժամանել են Հայաստան` Ամուլսարի նախագծի վերաբերյալ Գնդեվազ համայնքի բնակիչների բողոքը քննելու

ԷկոԼուր

Հոկտեմբերի 9-12-ին Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) բողոքների քննությամբ զբաղվող Օմբուդսմենի ապարատի (САО) թիմը հերթական անգամ ժամանել է Հայաստան: Այս անգամ քննվում է Գնդեվազ գյուղի բնակիչների բողոքը Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման և ցիանային եղանակով ոսկու կորզման ծրագրի վերաբերյալ IFC-ի գործողությունների նկատմամբ:

Հիշեցնենք, որ «Lydian International” ընկերությունը՝ ի դեմս տեղական «Գեոթիմ» ՓԲԸ-ի, ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել Ամուլսարի նախագիծը` բնապահպանական փորձաքննության եզրակացություն ստանալու համար:

Բողոքի տակ ստորագրած Գնդեվազի բնակիչները հանդես են գալիս Ամուլսարի ծրագրի դեմ և դրանում IFC-ի որպես բաժնետիրոջ մասնակցության դեմ, որը այդ ծրագրից պոտենցիալ շահույթ ստացող է:

Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին Գնդեվազից, CАО-ի ներկայացուցիչները համայնքում անցկացրել են հանդիպումներ: «Մենք նրանց ասացինք, որ չենք ուզում ընկերության հետ բանակցությունների մեջ մտնել, մենք դեմ ենք Ամուլսարի ծրագրին, այն մեզ համար պարունակում է շատ բարձր ռիսկեր, և թող նրանք (CАО) ստուգեն, որքանով է ծրագիրը համապատասխանում իրենց միջազգային ստանդարտներին», - ասացին բնակիչները: Գնդեվազ համայնքի բնակչուհի, լրագրող Թեհմինե Ենոքյանը ասաց. «Ըստ նախագծի՝ ցիանային ֆաբրիկան գտնվելու է իմ տանից 1.5-2 կմ հեռավորության վրա: Ես ունեմ ծիրանի այգի: Արդեն հիմա մարդիկ ասում են, որ մեր ծիրանը, մեր արտադրանքը, չեն գնելու, որովհետև այն ամբողջությամբ աղտոտված է լինելու ծանր մետաղներով և կողքին էլ լինելու է ֆաբրիկա: Այդ իսկ պատճառով Ամուլսարի նախագիծն ազդում է կոնկրետ ինձ վրա բոլոր առումներով՝ և էկոլոգիական, և նյութական, եթե ես և իմ հարազատները կորցնենք մեր եկամուտը: Կազդի իմ առողջության վրա: Նրանց վրա, ովքեր համաձայն չեն նախագծի հետ, ճնշում են գործադրում: Ինձ մարդիկ են զանգահարել Գնդեվազից և ասել են, որ նրանց սպառնում են նրանով, որ բողոքի տակ դրված իրենց ստորագրություններն արդեն Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) են: Ես այդ մասին հարցրեցի Գնդեվազում տեղի ունեցած լսումների ժամանակ: Հարցրեցի՝ ի՞նչ է դա նշանակում և ինչո՞ւ են ստորագրությունները ԱԱԾ-ում, այդ ո՞վ է սպառնում (օգոստոսի 25-ին Գնդեվազ համայնքում անցկացվեցին Ամուլսարի ծրագրի վերաբերյալ առաջին լսումները): Ինձ և ընկերությունը, և համայնքապետը պատասխանեցին, որ ոչ մի սպառնալիք չի եղել: Բայց հենց այդտեղ՝ դահլիճում, ինձ սկսեցին սպառնալ ընկերության աշխատակիցները, և ես հասկանում եմ, որ եթե խոսակցությունները տարածվում են անգամ իրենց մակարդակով, ապա մարդկանց վրա դա ազդում է»:

Հոկտեմբեր 14, 2014 at 14:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր