

ԷկոԼուր
Ջերմուկ քաղաքում ստորագրահավաք է սկսվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ: Այս մասին գրում է Facebook-ի «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնությունը: Նախաձեռնությունը հայտարարում է. «Թույլ չենք տալու
փչացնել Ջերմուկի եւ Ջերմուկի երիտասարդների ապագան» եւ մտադիր է ստորագրությունները կցել ՀՀ նախագահին ուղղվելիք նամակին:
Նշենք, որ Ջերմուկի քաղաքապետարանը նույնպես դեմ է Ամուլսարի նախագծին: www.lragir.am-ին տված հարցազրույցում քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հաստատել է իր դիրքորոշումը:
Ամուլսարի ծրագիրն իրականացնում է «Lydian International» ընկերությունը, որին Հայաստանում ներկայացնում է «Գեոթիմ» ընկերությունը: Ծրագրի ներդրողներն են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD):
Հունվար 18, 2012 at 11:45