Հունվարի 19-ին Ազգային ժողովը վավերացրեց «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ռադիոակտիվ աղբյուրների ազգային գրանցամատյանների վարում՝ ԱՊՀ անդամ-երկների միջև ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման աշխատանքները համակարգելու ու թափանցիկ դարձնելու նպատակով:
Հունվար 19, 2021 at 13:59