ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԿԱՌՈՒՑԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՌՈՒՍՆԵՐԸ

ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԿԱՌՈՒՑԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՌՈՒՍՆԵՐԸ

News.am

Հայաստանում նոր ատոմային բլոկի շինարարությունը Ռուսաստանի մենաշնորհը չէ, այդ նախագծին կարող են մասնակցել նաեւ այլ ներդրողներ: Այս մասին հոկտեմբերի 5-ին «Վերականգնվող էներգիայի շաբաթվա» շրջանակներում  հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

Նրա խոսքով, «Ռոսատոմը», որի հետ արդեն պայմանագիր է կնքվել, հանդես է գալիս ներդրողի դերում, բայց այս պահին բանակցություններ են ընթանում նաեւ այլ պոտենցիալ ներդրողների հետ:
«Հիմնականում դրանք խոշոր եվրոպական ընկերություններ են: Ռուսաստանն այս նախագծում իր վրա է վերցրել միայն Ատոմակայանի «ռեակտորային կղզյակի» շինարարությունը»,- ասել է Գալստյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ` Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին: Փաստաթղթի ստորագրումը կայացել է երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ բանակցությունների արդյունքում: «Ռոսատոմը» հանդես է գալիս որպես «Մեծամոր Ինտեր ՌԱՕ» հայ-ռուսական ընկերության բաժնետեր:

Ընկերությունն իրականացնելու է Մեծամորի ՀԱԷԿ-ի նոր, 2-րդ էներգաբլոկի շինարարությունը՝ ռուսական արտադրության ՎՎԷՐ-1200 ռեակտորով:

Հոկտեմբեր 11, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր