ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկնակի երկարացնելու համար իր գրպանից կվճարի նաև սպառողը

ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկնակի երկարացնելու համար իր գրպանից կվճարի նաև սպառողը

«Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) ՓԲԸ 2-րդ (N-2) էներգաբլոկի շահագործման ժամկետը 2026թ. հետո կրկին կերկարացվի մինչև 2036թ-ը։ Գործադիրը համապատասխան որոշումն ընդունեց սույն թվականի սեպտեմբերի 14-ին։

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետն առաջին անգամ որոշվեց երկարաձգել 2016թ-ից մինչև 2026թ-ը։ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ շուրջ 189 մլն ԱՄՆ դոլար ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից շուրջ 63,2 մլրդ դրամի ֆինանսական միջոցներով։

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման համար անհրաժեշտ կլինի շուրջ 160 միլիոն ԱՄՆ դոլար, որի համար կվերցվի վարկ ՀՀ պետական բյուջեից: Վարկի մարման համար նախատեսվում է ավելացնել վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը:

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (շահագործման ժամկետի երկարացում – 2» ծրագրի համաձայն՝ ներկայում ՀԱԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը ձևավորվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սակագնային քաղաքականության համաձայն և 2023-2024թթ. համար սահմանվել է 15.095 դրամ կՎտ/Ժ: Նոր ներդրումների գծով վարկային բեռի ազդեցությունը գնահատելու համար, որպես հաշվարկային տարբերակ ընդունվել է 160 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի ներգրավում ՀՀ բյուջեից (12 տարի մարման ժամկետ, որից 2 տարին արտոնյալ, 11% տարեկան տոկոսադրույք, կիսամյակային վճարումներով)։ Սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վրա նշված վարկի սպասարկման ազդեցությունն առաջին 2 տարում կկազմի 1,04 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի, ապա 3-րդ տարում աճողական կկազմի 1,96 դրամ/կՎտժ, որը հաջորդ տարիներին աստիճանաբար կնվազի՝ հասնելով մինչև 1,023 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի։

ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման աշխատանքները կիրականացվեն երկու փուլով: Առաջին փուլում կիրականացվի էներգաբլոկի համալիր հետազոտում, անվտանգության գնահատում ու շահագործման լրացուցիչ ժամկետին էներգաբլոկի նախապատրաստման ծրագրի մշակում: Երկրորդ փուլում կիրականացվեն էներգաբլոկի շահագործմանը նախապատրաստող աշխատանքները, այդ թվում՝ Էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացում

Հոկտեմբեր 09, 2023 at 15:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր