Հայաստանն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի անդամ։ Ընտրությունները տեղի են ունեցել ՄԱԳԱՏԷ-ի 67-րդ գլխավոր կոնֆերանսի լիագումար նիստում՝ Վիեննայում, սույն թվականի սեպտեմբերի 28-ին։
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում, որը ներառում է 35 անդամ, 2023-2024 թվականների համար ընտրվել են 11 երկրների ներկայացուցիչներ։ Խորհրդի նորընտիր անդամներն են Ալժիրը, Հայաստանը, Բանգլադեշը, Բուրկինա Ֆասոն, Էկվադորը, Ինդոնեզիան, Կորեայի Հանրապետությունը, Նիդեռլանդները, Պարագվայը, Իսպանիան և Ուկրաինան։
Միջազգային մակարդակով Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության վերահսկողությունն իրականացնում է ՄԱԳԱՏԷ-ն:
ՄԱԳԱՏԷ-ն միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որն աշխատում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում միջազգային համագործակցության ուղղությամբ:
ՄԱԳԱՏԷ-ն ստեղծվել է 1957 թվականին և մտնում է ՄԱԿ-ի համակարգի մեջ։
Սեպտեմբեր 29, 2023 at 14:50