Բացի ԱՄՆ-ից ու Ռուսաստանից Հայաստանը միջուկային համագործակցության առաջարկներ է ստացել Հարավային Կորեայից ու Ֆրանսիայից․ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

Բացի ԱՄՆ-ից ու Ռուսաստանից Հայաստանը միջուկային համագործակցության առաջարկներ է ստացել Հարավային Կորեայից ու Ֆրանսիայից․ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

Բացի ԱՄՆ-ից ու Ռուսաստանից Հայաստանը միջուկային համագործակցության առաջարկներ է ստացել նաև Հարավային Կորեայից ու Ֆրանսիայից։ Այս մասին հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցի հետ զրույցում։

Առաջարկները կապված են նոր ատոմակայան կառուցելու կամ գործող ատոմակայանը մոդերնիզացնելու հետ։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն ինտենսիվ քննարկում է վերջնական որոշում կայացնելու ուղղությամբ։

«Երևանն ազատ է համագործակցելու բոլոր կողմերի հետ, և Երևանը շարունակում է ներքին և արտաքին քննարկումները։ Ներքին ասելով ի նկատի ունեմ այն, որ մենք փորձում ենք հասկանալ, թե որն է լավագույն առաջարկը, որովհետև այդ առաջարկները տարբեր են և՛ գնային, և՛ տեխնոլոգիապես, և՛ կարողությունների մասով։ Հայաստանը շարունակելու է քննարկումները՝ վերջնական որոշում կայացնելու համար։ Սա շատ լավ հնարավորություն է նաև տարբեր երկրների հետ մեր համագործակցությունն ընդլայնելու համատեքստում», - ասել է Արմեն Գրիգորյանը։

Ի պատասխան հարցի՝ արդյոք Հայաստանը դիտարկում է այդ առաջարկներն էներգետիկ անկախությունը Ռուսաստանից նվազեցնելու համատեքստում, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է․ «Մենք այս առաջարկները քննարկում ենք բոլորովին այլ համատեքստում։ Քննարկում ենք Հայաստանի շահերի, հետաքրքրությունների և հնարավորությունների տեսանկյունից։ Սրանք են այն հիմնական սկզբունքները, որոնց շրջանակներում մենք դիտարկում ենք աստիճանաբար անցնելու ընթացքում բոլոր այն առաջարկները, որոնք ստացել ենք։ Համոզված եմ, որ վերջնական որոշումը կայացվելու է հենց այս սկզբունքների հիման վրա»։

Հուլիս 12, 2023 at 14:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր