«Քննարկում ենք ոչ միայն ռուսական, ամերիկյան, այլ նաև տարբեր երկրների ատոմակայանների մոդելների առաջարկներ»․ ՏԿԵ նախարար

«Քննարկում ենք ոչ միայն ռուսական, ամերիկյան, այլ նաև տարբեր երկրների ատոմակայանների մոդելների առաջարկներ»․ ՏԿԵ նախարար

ՀՀ կառավարությունը դեռ չի որոշել՝ ինչ մոդելի ատոմակայան է կառուցելու։ «Քննարկում ենք ոչ միայն ռուսական, ամերիկյան, այլ նաև տարբեր երկրների ատոմակայանների մոդելների առաջարկներ, բայց վերջնական որոշում դեռ չկա», - հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հունվարի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ։  

Նախարարը նշել է, որ կառավարության որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը կզբաղվի ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ, շինարարական աշխատանքների որոշակի հսկողությամբ ու տեխնիկական բնութագրեր կազմելով։

 «Կազմակերպությունը, այս փուլից սկսած, ամբողջությամբ ներգրավված է լինելու նոր ատոմակայանի կառուցման գործում՝ մինչև շահագործման հանձնելը։ Աշխատանքները հնարավորին արագ իրականացնելու համար արվում է առավելագույնը», - ասել է Դավիթ Խուդաթյանը։ Նա նշել է, որ նոր ատոմակայանի կառուցման ժամկետը պայմանավորված է մոդելից, որը կընտրվի։

Հունվար 10, 2025 at 18:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր