

NEWS.am
Հայաստանի Սյունիքի մարզում՝ Փխրուտ եւ Լեռնաձոր գյուղերի միջեւ ուրանի հանքեր են հայտնաբերվել: Այդ մասին ասված է էներգետիկայի եւ բնական պաշարների պատրաստած 600 էջանոց տեղեկանքում՝ ուղղված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
Ինչպես նշել է Փոստանջյանը խորհրդարանի ամբիոնից, փաստաթղթում նշված են հայտնաբերված ուրանի ծավալները: Պատգամավորը, սակայն, զերծ մնաց այդ տվյալները բարձրաձայնելուց: Նշենք, որ նախկինում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, պատասխանելով Փոստանջյանի հարցերին, բազմիցս հայտարարել էր, թե հետազոտությունները դեռ չեն ավարտվել եւ հայտնի չէ, արդյոք ուրան կա Հայաստանում:
Այս անգամ ուրանի առկայության տեղեկությունը խորհրդարանում հաստատել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ ընդգծելով, որ երկրում իսկապես ուրանի հանքեր կան: Ըստ էության, Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես ընդունել են ուրանի գոյությունը:
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԸ ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ՞, ԹԵ Ո՞Չ
7or.am
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց է բարձրացրել Սյունիքում ուրանի պաշարների ուսումնասիրության վերաբերյալ, որը կարող է բավական մեծ վատնգ առաջացնել մասնավորապես խորքային ջրերի աղտոտման տեսանկյունից, և դրա հետևանքերը կարող են աղետալի լինել։
-Եթե այդ տարածքներում պաշարներ կան, և դա փաստաթղթերում գրանցված է, ապա ուզում եմ իմանալ, թե արդյոք այդ հանքերը շահագործվելո՞ւ են, և ինչո՞ւ այդ գործողությունները սկսելուց առաջ լսումներ չեն արվել,-հարցրել է նա։
Հարցին ի պատասխան՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արամ Հարությունյանն ասել է, թե այդ ուսումնասիրությունները շահագործմանը չեն վերաբերում։
-Խնդիրն այն է, որ մեր ունեցած տվյալներով՝ այս տարածքում կան ուրանի պաշարներ, և անհրաժեշտություն է առաջացել առաջին հերթին իրականացնել փաստաթղթային ուսումնասիրություններ,- նշել է նա։
Դեկտեմբեր 09, 2010
