

Panorama.am
Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նախագծի իրականացման գործընթացում անվտանգության համակարգի ապահովմանը: Այսօր այս մասին Երևանում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԵՄ այս հարցի հնարավոր ֆինանսավորմանը, ասաց ԵՄ արտաքին կապերի հարցերով հանձնակատար Բենիտա Փերրերո-Վալդները:
Նա նշեց, որ միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման նախագիծն իրականացվի Ռուսաստանի հետ համատեղ: Այս առիթով եվրոհանձնակատարը նշեց, որ ԵՄ-ն չի ֆինանսավորում երկու երկրների միջև իրականացվող նախագծերը:
Խոսելով գործող ատոմակայանի դրության մասին` Բենիտա Ֆերրերո-Վալդները նշեց, որ Եվրոմիությունը շահագրգռված է նրա շուտափույթ փակման հարցում: «ԵՄ-ն Հայաստանին արդեն տամադրել է 30 մլն. եվրո` անվտանգության համակարգի ամրապնդման համար, սակայն մենք առաջվա նման պնդում ենք փակել ԱԷԿ-ը, քանի որ այն հին կայան էե,-ասաց նա:
Ավելացնենք, որ Երևանում գտնվող «Ռոսատոմիե նախագահ Սերգեյ Կիրիենկոն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հայսատանում նոր ԱԷԿ-ի կառուցման համար հայտարարված մրցույթին, որը կարող է սկսվել 2010-2011 թվականներին: Նա նշել է, որ Հայաստանը դիտարկում է հազար մեգավատ հզորություն ունեցող ԱԷԿ-ի կառուցման հարցը: Նախագիծը մոտավորապես կարող է արժենալ 1 մլրդ դոլար:
Փետրվար 06, 2008
