WECF ԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԵՄ ԿՈՉԻՆ

WECF ԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԵՄ ԿՈՉԻՆ

ԷկոԼուր

WECF եվրոպական կանանց ցանցի (Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի) հայաստանյան գործընկերները` «ԷկոԼուր» տեղեկատվական, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի», «Խազեր» էկոլոգամշակութային  ՀԿ-ները միանում են WECF-ի կոչին` հանդես գալ ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրի դեմ: Մարտի 15-ին WECF-ի Գերմանիայի տնօրեն Սաբինե Բոքը հանդես եկավ ատոմային էներգետիկայի զարգացման դեմ և Մյունխեն քաղաքի Կարլսպլաց հրապարակում հանրահավաք կազմակերպեց:

«Ճապոնիան` աշխարհի երրորդ ամենամեծ տնտեսություն ունեցող երկիրն է, այն հայտնի է որպես աշխարհի ամենաառաջատար և ապահով ատոմակայանների երկիր: Եթե Ճապոնիայի ռեակտորները և ինժեներները չեն կարողանում հաղթահարել բնական աղետը, հավանականությունը շատ մեծ է, որ մյուս երկրները նույնպես չեն կարողանա հաղթահարել դրանք: Գոյություն չունի այնպիսի ապահովագրական ընկերություն, որը կապահովագրի միջուկային արդյունաբերությունը այն ահռելի վտանգից, որը կարող է տեղի ունենալ բնական աղետի դեպքում: Ի վերջո, դրա համար ապագա սերունդներն են վճարում իրենց առողջությամբ, կյանքով և հողով: Մենք միայն կարող ենք պարկերացնել Ճապոնիայում տիրող իրադրությունը, հույս ունենք, որ նման աղետ այլևս չի կրկնվի»,- հայտարարել է Սաբինե Բոքը:

Մարտ 18, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր