

ԱՌԿԱ
Գործող հայկական ԱԷԿ-ը կփակվի այն բանից հետո, երբ հանրապետությունում կկառուցեն նոր ատոմային էներգաբլոկ, «ՌԻԱ Նովստի»-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Դրա հետ մեկտեղ նա բացառեց, որ որեւէ ժամանակ հանրապետությունում կգործեն երկու ռեակտորներ: Նա տեղեկացրեց, որ վերջերս Երեւանում հանդիպել է տուրբո արտադրող «Տուրբոատոմ» ուկրաինական հոլդինգի ղեկավարության հետ:
««Տուրբոատոմ»-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Սուբոտինը հայտնեց հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացման համար 200 միլլիոն դոլլարի ներդրում կատարելու պատրասատակամության մասին, ինչը թույլ կտա երկարացնել գործող կայանի շահագործումը: Ուկրաինական կողմն առաջարկեց մեզ քննարկել նման հնարավորությունը, որքանով այն մեզ ձեռնտու կլինի: Մենք ուսումնասիրում ենք այս առաջարկությունը: Սական ԱԷԿ-ի շահագործման ժամկետները երկարացնելու թույլտվությունը պետք է տա միջազգային փորձագիտական հանձնաժողովը»,- ասաց Մովսիսյանը:
Նոյեմբեր 19, 2009
