Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պատասխանը ԷկոԼուրին

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պատասխանը ԷկոԼուրին

ԷկոԼուր

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն արձագանքել է ԷկոԼուրի` 2014թ-ի դեկտեմբերի 18-ին հրապարակած «Հայաստանում չի իրականացվում շրջակա միջավայրի ճառագայթման մոնիթորինգ» նյութին: Նշենք, որ նյութի ողջ տեղեկատվությունը վերցված է  պատրաստվել է բացառապես  «Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ռազմավարությունը» փաստաթղթից, որին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2014թ-ի դեկտեմբերի 18-ի նիստում: Կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի նամակում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետությունում ունենք ճառագայթային մոնիթորինգի բազա` կապված Հայկական ԱԷԿ-ի դիտարկման գոտու տարածքներից վերցված փորձանմուշների (հողի, ատմոսֆերային օդի, ջրի, բուսականության, տեղական սննդամթերքի եւ այլն), ճառագայթային մոնիթորինգի հետ:  Հայկական ԱԷԿ-ն ունի բավարար քանակությամբ բարձր որակի սարքավորումներ եւ կադրեր:  Դա համարվում է Հայկական ԱԷԿ-ի շահագործման թույլտվության պայմաններից մեկը:

Կոմիտեն մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքի ճառագայթային մոնիթորինգի անցկացման փուլային ծրագիր եւ 2014թ. անց է կացրել ճառագայթային մոնիթորինգ տարբեր օբյեկտների եւ հարակից տարածքներում, որի մասին տեղեկատվությունը կցվում է սույն նամակին:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության դեկտեմբերի 18-ի արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ռազմավարությունը» փաստաթղթին, հայտնում ենք, որ փաստաթուղթը նպատակ ունի ներկայացնել առկա խնդիրները եւ դրանց համակարգված լուծման ուղիները` ճառագայթային մոնիթորինգը ժամանակակից պահանջներին համապատասխան իրականացնելու համար»: Այնուհետեւ նամակում նշվում է, որ մոնիթորինգ է անցկացրել Լոռու մարզի Թեղուտի, Արմանիսի, Վայոց ձորի Ազատեկի, Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքավայրերի եւ Երևանի ՋԷԿ-ի, «Մետեքսիմ» ՍՊԸ-ին պատկանող Երևան քաղաքում տեղակայված մետաղի ջարդոնի հավաքման կետերի տարածքներում եւ գամմա ճառագայթման դոզայի արդյունքները գտնվում են բնական ֆոնի /պայմանավորված կոսմիկական ճառագայթմամբ և հողում ու ատմոսֆերային օդում գտնվող բնական ռադիոակտիվությամբ/ տվյալների սահմաններում:

Մանրամասն տեղեկատությունը ներկայացնում ենք ստորեւ:

 
 
 
 

Հունվար 21, 2015 at 17:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր