

«Եղեգ ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ը Եղեգիս գետից ավելի շատ ջրառ է իրականացրել, քան սահմանված է եղել ջրօգտագործման թույլտվությամբ: Խախտումը բացահայտել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Հաշվարկվել է 3.813.821 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Հարուցվել է վարչական վարույթ:
Եղեգիս գետի վրա կառուցված է 10 փոքր ՀԷԿ, կառուցման փուլում է ևս 3 փոքր ՀԷԿ:
47 կմ երկարությամբ Եղեգիսը 50 տոկոսից ավելի երկարությամբ տարածքում հոսում է ՓՀԷԿ-երի խողովակների միջով: Շատին գյուղի բնակիչները Եղեգիսին տվել են «Երկաթյա գետ» անունը:
Հուլիս 06, 2020 at 16:59