ԷկոԼուր
Հայաստանը ՄԱԿ-ում կներկայացնի հաշվետվություն մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Հունվարի 20-ին Ժնևում կմեկնարկի աշխատանքային խմբի նիստը, որը գնահատում է մարդու իրավունքների վիճակը բոլոր պետություններում՝ առանց բացառության: Այս գործընթացը կոչվում է «Համընդհանուր պարբերական քննություն»: Ներկայումս գոյություն չունի որեւէ այլ նմանատիպ ունիվերսալ մեխանիզմ:
Հիշեցնենք, որ 2018 թ-ի աշնանը Հայաստան էր ժամանել ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլենը: Վերջինս այցելել էր նաև Վայոց ձորի մարզ և հանդիպել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ պայքարող քաղաքացիներին:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ նախատեսված սեսիան կշարունակվի մինչև հունվարի 31-ը, և Հայաստանից բացի իրենց հաշվետվությունները կներկայացնեն ևս 13 պետություն: Նրանք կներկայացնեն, թե ինչպես են կատարում իրենց պարտականությունները մարդու իրավունքների ոլորտում, և ինչպես են իրագործում այն առաջարկությունները, որոնք տրվել են նախորդ քննության ժամանակ:
Ունիվերսալ քննության շրջանակներում բոլոր պետությունները կարող են մասնակցություն ունենալ ինտերակտիվ երկխոսությանը, ներկայացնել իրենց առաջարկությունները:
Յուրաքանչյուր երկրի հաշվետվություն քննարկվելու է Խորհրդատվական կոմիտեի անդամ երեք պետությունների ներկայացուցիչների կողմից, որոնք ընտրվում են վիճակահանությամբ:
Հայաստանի հաշվետվության քննարկումը կվարեն Նեպալի, Վենեսուելայի և Լեհաստանի ներկայացուցիչները:
Հունվար 16, 2020 at 15:00