

Նոյեմբերյան խոշորացված համայնքի մշակույթի տան տանիքին տեղադրվել է 20 ԿՎտ հզորությամբ արևային կայան։ Այն տարեկան կարտադրի մոտ 25 հազար ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա:
Մինչև սեպտեմբեր նախատեսվում է 80 ԿՎտ գումարային հզորության ևս 4 կայանի տեղադրում և շահագործում, որոնցից երկուսը կտեղադրվեն Բարեկամավան սահմանամերձ բնակավայրի խմելու ջուր մատակարարող պոմպակայանների վրա:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով՝ ՏԻՄ բարեփոխումների ծրագրի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն դրամ։
Լուսանկարը՝ ՀՏԶՀ-ի
Հուլիս 29, 2020 at 19:03