ՀՀ կառավարությունը նախատեսում է հանգուցալուծել Ամուլսարի խնդիրը

ՀՀ կառավարությունը նախատեսում է հանգուցալուծել Ամուլսարի խնդիրը

ՀՀ կառավարությունը նախատեսում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հարցի հանգուցալուծման աշխատանքների իրականացում: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում, որը հավանության արժանացավ գործադիրի օգոստոսի 18-ի նիստում:

Բացի Ամուլսարի հարցից Կառավարության ծրագրի «Բնական ռեսուրսների կայուն կառավարում» բաժնում նախատեսվում են ընդերքօգտագործմանն ուղղված մի շարք այլ քայլեր: Ներկայացնում ենք այս բաժինն ամբողջությամբ.

«Ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումն ապահովելու, բնական պաշարների գերշահագործումը բացառելու նպատակով նախատեսվում է.

• հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակում՝ հանքարդյունաբերության ոլորտին առնչվող օրենքներում առկա բացերը նվազագույնի հասցնելու, ոլորտի նորմատիվաիրավական և ինստիտուցիոնալ կառուցվածքը միջազգային լավագույն փորձին մոտեցնելու նպատակով 

• հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող ոլորտը կարգավորող օրենքների, ինչպես նաև դրանցից բխող իրավական այլ ակտերի մշակում

• ռեսուրսների ռացիոնալ և համաչափ արդյունահանման ապահովում, այդ թվում՝ բացառելով բնական պաշարների գերշահագործումը. ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի ջրակետերի (հորատանցք, աղբյուր) գույքագրում և բազային տվյալների  թարմացում

• օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ հաշվետվողականության պահանջների վերանայում՝ արդյունահանվող և մարվող պաշարների տարեկան ամբողջական տեղեկատվություն ստանալու և մոնիթորինգի նպատակով

• ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և վերջիններիս ներկայացվող պահանջների վերանայում

• համայնքների նկատմամբ սոցիալական պարտավորությունների պահանջի հստակեցում

• համագործակցության ուղղությունների զարգացման ապահովում հանքարդյունաբերության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ
 
• ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված հողային հարաբերությունների կարգավորում

• ընդերքօգտագործման գործող իրավունքների շրջանակում հանքավայրերի արդյունավետ շահագործման ապահովում, Ամուլսարի հարցի հանգուցալուծման աշխատանքների իրականացում
 
• ռեգիոնալ երկրաբանական բնույթի ուսումնասիրությունների նպատակով համաձայնության տրամադրման պայմանների և պահանջների իրավական կարգավորում

• ընդերքի մասին տեղեկության թվային կադաստրի ստեղծում

• հանքարդյունաբերության հարկման արդար և երկարաժամկետ զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներդրում, մասնավորապես նախատեսվում է ռոյալթիների մեխանիզմի բարեփոխում
 
• հանքահումքային վերջնական արտադրանք ստանալու ուղղությամբ գործուն միջոցառումների ձեռնարկում` ապահովելու հանքարդյունաբերության ոլորտում տնտեսական արժեշղթայի փակում երկրի ներսում` այդպիսով ապահովելով առավել մեծ և կայուն եկամտաբերություն ոլորտից

• պոչամբարների տեխնիկական անվտանգության ապահովում, որը ենթադրում է պոչամբարների կառուցման արդի, գիտահենք և լավագույն փորձին համահունչ չափանիշների և պահանջների մշակում, որոնք պետք է ամրագրվեն օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում

• երկրաբանական փորձաքննության ողջ գործընթացի բարեփոխում, ներառյալ կիրառվող չափանիշները, մեթոդաբանությունները և վերահսկման գործիքակազմերը»: 

Օգոստոս 19, 2021 at 15:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր