2.6 մագնիտուդով երկրաշարժ՝ հայ-վրացական սահմանին

2.6 մագնիտուդով երկրաշարժ՝ հայ-վրացական սահմանին

2022թ. օգոստոսի 3-ին ժամը 13:11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ և 2.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: 

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժի հետևանքով Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Օգոստոս 04, 2022 at 13:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր