

Կարեն Արզումանյան, Դելովոյ էկսպրես
ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Արամ Գաբրիելյանի հետ մենք հանդիպեցինք էկոլոգիական սեմինարի ընթացքում, որն անցկացվեց Գորիսում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի եւ Գլոբալ էկոլոգիկան հիմնադրամի նախագծի շրջանակներում:
-Հայաստանի համար ո՞րն է այս նախագծի արժեքը:
Պետք է նշել, որ նախագծի նպատակը այն չէ, որ, ասենք, ստույգ անտառ վերականգնվի, այլ այն, որպեսզի մշակվի անտառային սեկտորի ավելի նպատակահարմար զարգացման մեթոդ (գործնական կիրառմամբ)` հաշվի առնելով կանխատեսվող կլիմայի փոփոխությունը: Այսինքն` այն որոշ առումով նախագիծ-որոնում է: Եւ նրանում առաջին անգամ Հայաստանում ներդրված է հայեցակարգ` անտառվերականգնումը եւ անտառապատումը պետք է համապատասխանեն էկոհամակարգային մոտեցմանը: Դա կզբունքային հարց է: Մինչ օրս անտառատնկումներն իրականացվում էին բացառապես տնտեսական օգուտի տեսանկյունից, այսինքն` տնկում էին այն ծառերը, որոնք որպես փայտ տնտեսական արժեք ունեն: Էկոհամակարգային մոտեցումը ենթադրում է ֆլորայի այն տեսակների վերականգնումը, որոնք բնորոշ են այդ տարածքին եւ թույլ է տալիս վերականգնել այդ տարածքի ֆլորան եւ ֆաունան: Մենք պետք է վերականգնենք եւ պահպանենք կենդանիների եւ բույսերի ոչ թե առանձին տեսակներ, այլ ողջ էկոհամակարգը: Ճիշտ է բնությունը պահպանել հենց այս կերպ: Չէ որ անտառը միայն ծառերը եւ թփերը չեն, դա եւ հողն է, եւ անողնաշար, եւ կաթնասուն, եւ այսպես կոչված վնասատու կենդանիները, նրանք նույնպես անտառի էկոհամակարգի մասն են:
Հոկտեմբեր 07, 2010
