Շրջանաձև ագրոպարենային համակարգի մոդելի ներդրում Հայաստանում՝ ուղղված արոտավայրերի արդյունավետ կառավարմանն ու օրգանական ծագման պարարտանյութ ստանալուն

Շրջանաձև ագրոպարենային համակարգի մոդելի ներդրում Հայաստանում՝ ուղղված արոտավայրերի արդյունավետ կառավարմանն ու օրգանական ծագման պարարտանյութ ստանալուն

Հայաստանում ներդրվում է շրջանաձև ագրոպարենային համակարգի լրիվ ցիկլային մոդել, որը բաղկացած է արոտավայրերի արդյունավետ կառավարումից, դաշտավարական և հիդրոպոնիկ կերարտադրությունից, անասնակերի սիլոսացումից մինչև գոմաղբի տարատեսակ մշակման տեխնոլոգիաների կիրառմամբ՝ օրգանական ծագման պարարտանյութ ստանալու փուլերից:

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բալահովիտ ուսումնափորձնական տնտեսության տարածքում տեղի ունեցավ «Հայաստանում շրջանաձև ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» գործողության շրջանակում մի շարք մոդելային արտադրական միավորների ներկայացում և փորձարկում: Գործողությունն իրականացվում է և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող ԷԿՈսերվ Հայաստան բնապահպանական ծրագրի շրջանակում:

Վերոնշյալ գործողությունն ուղղված է համալսարանում գործնական գիտելիքների փոխանցման կարողությունների զարգացմանը՝ օրգանական ծագման պարարտանյութերի մոդելային արտադրությունների, արոտավայրերի կայուն կառավարման, կերարտադրության տեխնոլոգիաների, կանաչ կերերի հիդրոպոնիկ արտադրության ոլորտներում:

Ստեղծված մոդելները, սարքավորումները, ենթակառուցվածքները պետք է ուղղվեն ուսանողների, մագիստրոսների, ֆերմերների, համայնքների գյուղատնտեսական բաժնի աշխատակիցների կարողությունների զարգացմանը` նպաստելով պարենային անվտանգության պետական ռազմավարության գործողությունների տարածմանը և դրանց կիրառմանը:

Գործողությունը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից որպես աջակցություն ՀՀ-ի պարենային անվտանգությանը:

Այս մասին տեղեկացնում են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունից: 

Դեկտեմբեր 21, 2023 at 13:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր