ԿԳՈՒՅՔԱԳՐՎԵՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԹԱՓՈՆՆԵՐԸ

ԿԳՈՒՅՔԱԳՐՎԵՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ  ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԹԱՓՈՆՆԵՐԸ

ԷկոԼուր

2011-2013թթ. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ծրագրավորում է իրականացնել «Սևանա լճի ջրահավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրում»: Այս մասին նշված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում (ՄԺԾԾ): Ծրագրի շրջանակներում պետք է իրականացվի  Սևանա լճի ջրահավաք ավազանում գտնվող թափոնակույտերի (դատարկ ապարներ, ոչ կոնդիցիոն հանքաքար և այլն) գույքագրումը, լճի վրա վերջիններիս  բացասական ազդեցության գնահատումը:

Գեղարքունիքի մարզում, ըստ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեվսիսյանի տվյալների, գործում են 29 հանքեր: Դրանցից ամենախոշորներից են Սոտքի ոսկու հանքավայրը, Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրը:

Դեկտեմբեր 08, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր