

ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք
2010 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված աշխատանքների հիմնական ուղղություններն են եղել ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշումով հաստատված ՀՀ կառավարության 2010 թվականի գործունեության ծրագրով նախատեսված բնապահպանության ոլորտի գծով գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ապահովումը:
Օրինաստեղծ աշխատանք
Ընդհանուր առմամբ 2010 թվականին վերոգրյալ և այլ ծրագրերի կատարման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումների կողմից մշակվել են ոլորտը կանոնակարգող շուրջ 111 իրավական ակտեր (անցյալ տարվա 99-ի դիմաց), այդ թվում`
- ՀՀ օրենքների և հայեցակարգերի նախագծեր` 11, որոնցից ընդունվել է 5 օրենք և Ազգային Ժողովի 2 որոշում:
Օրինաստեղծ աշխատանքների արդյունքում`
ա. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և համապատասխան իրավական ակտերում կատարված փոփոխությունների հիման վրա գործում է մթնոլորտի պահպանության, մասնավորապես արտանետումների նորմավորման էլեկտրոնային համակարգը, որը ինտերնետի միջոցով հնարավորություն տվեց պարզեցնել նախագծերի ներկայացման և արտանետումների թույլտվություններ ստանալու ընթացակարգը, պակասեցնել վարչարարությունը և թափանցիկ դարձնել ինչպես տնտեսվարող սուբյեկտների բնապահպանական գործունեությունը, այնպես էլ պետական վերահսկողությունը այդ գործունեության նկատմամբ, արդյունքում` 2010թ. ընթացքում նախարարություն է ներկայացվել 210 ՍԹԱ նախագիծ, որից 90-ը կամ 42.8 տոկոսը էլեկտրոնային տարբերակով:
բ. ՀՀ կառավարության կողմից 20.01.2010թ հաստատվել են «ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատելու մասին» և «ՀՀ բույսերի Կարմիր գիրքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 71-Ն և թիվ 72-Ն որոշումները: Խորհրդային ժամանակահատվածից հետո առաջին անգամ իրականացվել է ՀՀ կենդանիների և բույսերի Կարմիր գրքերի հրատարակումը 500 տպաքանակով,
գ. ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին կոնվենցիան ( 27.10.2010թ. ԱԺՈ-246-Ն որոշում):
դ. իրավական դաշտի արդիականացման և կատարելագործման արդյունքում պարզեցվել է կենդանիների արտահանման ընթացակարգերը, որի արդյունքում զգալի աճել են արտահանման ծավալները, այդ թվում`
2010 թվականին տրամադրվել է 128 արտահանման թույլտվություններ, որի արդյունքում արտահանվել է 407.76 տոննա սիբիրյան թառափ և այլ կենդանիներ,
ե. մշակվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ կառավարությունում քննարկվել է մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական կոմիտեի նիստում և վերադարձվել է լրամշակման: Նախագծի ընդունումը լիովին կկարգավորի փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ և թափանցիկ, մոտեցնելով միջազգային նորմերին և ստանդարտներին, միաժամանակ նպաստելով գործարար միջավայրի բարելավմանը:
զ. շրջակա միջավայրի պահպանությանն է ուղղված ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մշակված և ՀՀ կառավարության կողմից հաստատված «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է Հրազդանի կիրճի մաքրման ու բարեկարգման, Սպիտակի տարածաշրջանում ծառատունկի, «Շինուհայր-Տաթև»> տուրիստական երթուղու մաքրման, բարեկարգման, ծառապատման աշխատանքները:
Բացի նշվածից, այս բնագավառի գծով ՀՀ կառավարության 25.11.2010թ. N 1551-Ն որոշմամբ ընդունվել է
«Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող` 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիր»-ը:
Սևանա լճի հիմնախնդիրներ
2010 թ. դեկտեմբերի 20-ի դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը եղել 1899.71մ: 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ մակարդակը բարձրացել է 47 սմ-ով:
Շարունակվել է Սևանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը (2008թ.՝ 6 սմ, 2009թ.՝ 38 սմ, 2010թ.՝ 47 սմ)։
• 2010թ. Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի ընդհանուր բացթողումը կազմել է` 157.2 մլն.մ3, 2009 թվականի 126.1 մլն.մ3 բացթողման դիմաց:
• 2010թ. տարեսկզբից մինչև դեկտեմբերի 20-ը Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է լցվել 235.5 մլն.մ3 ջուր, 2009 թվականի 203.8 մլն.մ3 դիմաց:
• ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով 2010 թվականի 3-րդ եռամսյակում գնվել է «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատոր: Նոյեմբեր ամսվա սկզբին Սևանա լճում իրականացվել է մասնագետների վերապատրաստում և տեխնիկայի փորձարկում: Նոր տեխնիկայով և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա ընդհանուր առմամբ 2010 թվականին մաքրվել է 138 հեկտար ջրածածկ տարածքներ:
• Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման գծով 2010թ. «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվել է Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնում` Վարդենիկ գետի գետաբերանի մոտակայքում նոյեմբեր ամսին բաց է թողնվել ամառային իշխան ենթատեսակի ընդհանուր թվով 192 հազար հատ 3 գրամից ավելի քաշով մանրաձուկ: 2007-2010թթ. ժամանակահատվածում Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 1 մլն.հատ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ:
• «Սևանա լճի արդյունագործական ձկնատեսակների և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը ներկայացրել է հաշվետվություն, ըստ որի առաջարկվում է 2011թ. արգելել Սևանա լճում սիգի որսը, խեցգետնի որսը սահմանափակել 210 տոննայով, իսկ կարասի որսն իրականացնել 70-80 տոննայի սահմաններում: Ըստ փորձագիտական հետազոտության արդյունքների Սևանի իշխանի մոնիտորինգի նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Սևանա լճում ներկայումս գերակշռում են 2+-3+ տարիքային խմբերի մոտ 100-120 հատ առանձնյակներ, որոնց քաշը տատանվում է 200-300գ.: Լճում զգալի քանակություն են կազմում նաև իշխանի էնդեմիկ տեսակների 1+ տարեկան մանրաձկները:
• հաշվետու տարում Սևանա լճի առափնյա տարածքներում ապամոնտաժվել է 1900.25 մ նիշից ցածր մակարդակի վրա գտնվող 78 շենք և շինություններ, այդ թվում` 23-ը` «Սևան» ազգային պարկի տարածքում,
• ՀՀ կառավարության 24.07.2010թ թիվ 876-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009թ. աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը:
Բնապահպանական միջոցառումներ
1. Կենսառեսուրսների պահպանության և կառավարման բնագավառի գծով հիշատակման արժանի ցուցանիշներն են
Հաշվետու ժամանակահատվածում ձևակերպվել են`
• կենդանական աշխարհի օգտագործման 14 լիցենզիաներ,
• կենդանիների արտահանման/ներմուծման թույլտվություններ`
ա. Սևանա լճում խեցգետնի արդյունագործական որս` 270.32 տոննա, գանձվել է 13.5 մլն.դրամ բնօգտագործման վճար,
բ. հանրապետության տարբեր լճերից և գետերից խեցգետնի և ձկան (ծածան, կարաս) որս` 347.6 տոննա, գանձվել է 18.15 մլն.դրամ բնօգտագործման վճար:
2. Ջրային ռեսուրսների պահպանության և կառավարման բնագավառի գծով հիշատակման արժանի ցուցանիշներն են
• ընդունված իրավական ակտերի արդյունքում կատարելագործվել է ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համակարգը,
• հաշվետու ժամանակաշրջանում ուսումնասիրվել են 600 ջրօգտագործման հայտեր:
01.01.2010թ – 21.12.2010թ. ընթացքում ձևակերպվել է 283 ջրօգտագործման թույլտվություններ (ՋԹ), որից` 21 ֆիզիկական և 262 իրավաբանական անձանց,
01.01.2010թ – 21.12.2010թ. ընթացքում ձևակերպված ՋԹ-ներով տրվել է ջրային ռեսուրսներից 3405.3 մլն.մ3 ջրառի իրավունք, որից`
ա / մակերևութային ջրաղբյուրներից - 128 ՋԹ – 2763.8 մլն.մ3/տարի,
բ / ստորերկրյա ջրաղբյուրներից - 155 ՋԹ – 641.5 մլն.մ3/տարի:
Ընդհանուր առմամբ առ 21.12 2010թ. ձևակերպվել է 1597 ՋԹ` 9066.7 մլն.մ3 ջրառով, որից էներգետիկ նպատակով 219 ՋԹ` 3325.2 մլն.մ3, որը չի հանդիսանում ջրսպառող և այդ ջրերը հետագայում նույնպես օգտագործվում են, իսկ առանց վերջինիս` 5741.5 մլն.մ3:
• Համաձայն ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» 15.02.2010թ. N 88-Ա որոշման` իրականացվել է հսկողություն ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարման գործընթացի նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել է 8403.85 լ/վրկ ապօրինի ջրառի ծավալներ, լուծարման ենթակա 525 հոր, օրինականացման ենթակա 1035 հոր, կոնսերվացման ենթակա 470 հոր:
3. Մթնոլորտի պահպանության բնագավառի գծով հիշատակման արժանի ցուցանիշներն են
• հաշվետու տարվա տվյալներով արտանետումների պետական հաշվառման և նորմավորման ոլորտում ընդգրկված են եղել 1301 կազմակերպություն, իրենց մթնոլորտի արտանետման ավելի քան 3850 աղբյուրով, որոնց նկատմամբ իրականացվել է պետական վերահսկողություն:
4. Հողերի պահպանության բնագավառի գծով հիշատակման արժանի ցուցանիշներն են`
2010թ. ընթացքում նախարարությանը համաձայնեցման է ներկայացվել թվով 112 հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ, որոնցից 100-ը համաձայնեցվել է դրական, 12-ը` բացասական:
5. Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման բնագավառի գծով հիշատակման արժանի ցուցանիշներն են`
1. Թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարումն ապահովելու նպատակով իրականացվել է `
- ՀՀ տարածքում գործող 633 կազմակերպություններում առաջացած արտադրության ու սպառման թափոնների պետական հաշվառում և դրանց դասակարգում` ըստ վտանգավորության աստիճանի,
- ՀՀ բնապահպանության նախարարության հետ համաձայնեցվել և հաստատվել են 20 կազմակերպությունների թափոնների անձնագրեր /թվով 46/:
2. Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հիմնախնդրի լուծման նպատակով իրականացվել են գերեզմանոցի վնասված ծածկույթի վերականգնման աշխատանքներ, իսկ վերջնական լուծում տալու նպատակով մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի լիկվիդացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի փաթեթը:
6. Շրջակա միջավայրի վրա ներգործության պետական մոնիտորինգի բնագավառի գծով հիշատակման արժանի ցուցանիշներն են`
2010թ.-ի ընթացքում պետական պատվերով նախատեսված օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգային ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ վերցվել է օդի 446189 փորձանմուշ, կատարվել` 508581 անալիզ, որից Երևան քաղաքի 3 ավտոմատ կայանների գործունեության շնորհիվ վերցվել է օդի 284163 փորձանմուշ, կատարվել` 325797 անալիզ, իսկ Ալավերդի քաղաքի մեկ ավտոմատ կայանից վերցվել է 138640 փորձանմուշ, կատարվել` 158252 անալիզ (արդյունքները տեղադրված են նախարարության կայքում):
Եվրոպայի մոնիտորինգի և գնահատման ծրագրի (EMEP) շրջանակներում Ամբերդի ավտոմատ կայանից վերցվել է օդի և տեղումների 14505 փորձանմուշ` կատարվել 27528 անալիզ:
2010թ.-ին մակերևութային ջրերի մոնիտորինգային աշխատանքներ իրականացվել են հանրապետության 39 գետերի, Ախուրյանի, Արփի լճի, Ապարանի, Ազատի, Կեչուտի ջրամբարների, Երևանյան լճի և Սևանա լճի 130 դիտակետում, որտեղ պետական պատվերով վերցվել է 1157 փորձանմուշ, ընդհանուր առմամբ կատարվել` 52065 անալիզ (արդյունքները տեղադրված են նախարարության կայքում):
Հայ-Իրանական համատեղ դիտարկումներ են կատարվել Արաքս գետի 6 դիտակետում (2 դիտ.` հայկական սահմանագծից, 4 դիտ.` պարսկական սահմանագծից): Վերցված 36 փորձանմուշներում կատարվել է 1620 անալիզ:
7. Բնապահպանական փորձաքննություն
2010 թվականի ընթացքում սահմանված կարգով փորձաքննության են ներկայացվել 159 նախատեսվող գործունեությունների փաստաթղթեր, դրական եզրակացություն է տրվել 148 նախատեսվող գործունեությունների փաստաթղթերի վերաբերյալ, (այդ թվում` նախորդ տարվա մուտքագրված օբյեկտներից` 24-ը ստացել են դրական, 2 նախագծային փաստաթղթի վերաբերյալ տրվել է բացասական եզրակացություն), 2 նախագծի վերաբերյալ տրվել է բացասական եզրակացություն:
Հաշվետու տարվա ընթացքում, վերը նշված փորձաքննական եզրակացություն ստացած 159 նախագծային աշխատանքներից հիշատակման արժանի են`
• Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի ծրագիրը,
• Տաթևի վերականգնման ծրագրի շրջանակներում ճոպանուղու կառուցման նախագիծը,
Ըստ գործունեության տեսակների դրանք բաժանվում են հետևյալ կերպ`
• քաղաքաշինություն` 23
• էներգետիկա` 30,
• ջրամատակարարման և ոռոգման համակարգ` 47,
• ինժեներական կառուցվածքներ` 3,
• հանքավայրեր` 35,
• այլ օբյեկտներ` 21:
8. Տեսչական – վերահսկողական աշխատանքներ
ՀՀ բնապահպանության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել վճարների և ոչ հարկային եկամուտների գծով բյուջետային մուտքերի կատարման, ինչպես նաև բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով մուտքերի ապահովմանը նպատակաուղղված այդ վճարների վճարման օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման և վերահսկման գործընթացը:
Նախարարության պատասխանատվության տակ գտնվող ոչ հարկային եկամուտների (պետական տուրք լիցենզիաներ տալու համար, բնապահպանական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներ) մասով 2010 թվականի արդյունքներով ծրագրավորված (կանխատեսված) 83.3 մլն.դրամ ցուցանիշը կատարվել է 125.2 տոկոսով, իսկ 23.12.2010թ. դրությամբ փաստացի պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 104.2 մլն. դրամ, այդ թվում`
• պետական տուրքի գանձումից` 9.8 մլն. դրամ,
• բնապահպանական մարմինների կողմից կիրառված պատժամիջոցներից` 94.2 մլն. դրամ (անցյալ տարվա 120.5մլն.դրամի դիմաց):
ՀՀ բնապահպանության նախարարության տնօրինման տակ գտնվող «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ» արտաբյուջետային ֆոնդի (հաշվի) 2005-2010թթ. ժամանակահատվածի կտրվածքով մուտքերի մնացորդը կազմում է 331.6 մլն.դրամ, այդ թվում` 2010 թվականի մուտքերը նախնական տվյալներով կազմում են` 47.8 մլն.դրամ:
ՀՀ բնապահպանության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով մուտքերի ապահովմանը նպատակաուղղված այդ վճարների վճարման օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման և վերահսկման գործընթացը: Ըստ նախնական տվյալների կանխատեսված 2520.9 մլն.դրամ ցուցանիշը գերակատարվել է 180.9 տոկոսով և փաստացի մուտքերը կազմել են ավելի քան 4561.1 մլն.դրամ:
2010թ. բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) կողմից կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել են`
Ստուգումներ` 393 հատ, 2009 թվականին` 725 հատ:
Տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումների և օպերատիվ աշխատանքների արդյունքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 810 խախտումներ, 2009թ. նույն ժամանակահատվածում 878,որից`
- ընդերքօգտագործման ոլորտում` 32, նախորդ տարում` 34,
- ջրօգտագործման ոլորտում` 104, նախորդ տարում` 103,
- հողօգտագործման ոլորտում` 41, նախորդ տարում` 36,
- կենսապաշարների օգտագործման ոլորտում` 384, նախորդ տարում` 354,
- մթնոլորտի պահպանության ոլորտում` 98, նախորդ տարում`1 82,
- թափոնների և վնասակար նյութերի տեղադրման ոլորտում` 14, նախորդ տարում` 36,
- սահմանված ժամկետում հաշվետվությունների չներկայացում`126, նախորդ տարում`128,
- էկոփորձաքննության եզրակացության բացակայություն` 11, նախորդ տարում` 5:
Կազմվել է վնասի հատուցման 363 արձանագրություն 135,24 մլն.դրամի (2009թ.` 397 արձանագրություն` 147.2 մլն.դրամ գումարի):
ԲՊՏ-ն ՀՀ վարչապետի 2009թ. ապրիլի 30-ի N 352- Ա որոշման հավելվածով հանձնարարված Արարատյան դաշտավայրում ստորերկրյա խորքային հորերի օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացման գործընթացում մեծ ծավալի աշխատանքներ է իրականացրել: Կատարվել են 54 ստուգումներ, կազմվել են 5,3 մլն. դրամ գումարով վարչական տուգանքի որոշում:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված անտառհատման ու անտառանյութի բանական օգտագործման ոլորտում կատարված ստուգումների արդյունքում կազմվել է 50.3 մլն.դրամի վնասի հատուցման արձանագրություն, գանձվել է պետական բյուջե 9.7 մլն.դրամ, հայտնաբերվել է 1163 հատ ապօրինի հատված ծառ:
2009-2010թթ. անտառտնտեսություններում կատարած ստուգումների արդյունքում հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասներից 2010թ. ՀՀ պետ. բյուջե է վերականգնվել 10,9 մլն. դրամ գումար:
Ընդհանուր առմամբ ստուգված կազմակերպությունների 94.6%-ում հայտնաբերվել են բնապահպանական այս կամ այն կարգի խախտումներ (2009թվին` 50%-ում), ստուգված կազմակերպությունների մոտ 85.8%-ում կազմվել են վարչական տուգանքի ակտեր 26.6%-ի համար հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված վնաս (2009թ` համապատասխանաբար 25% և 5%):
Հաշվետու ժամանակաշրջանում ԲՊՏ կողմից դատաքննչական մարմիններին են ներկայացվել 217 գործեր` պետական բյուջե գանձման ենթակա 68,2 մլն.դրամ գումարով, (2009թ.` 256 գործ` 96.5 մլն.դրամ գումարով):
Միջազգային համագործակցություն
Ա. Գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր`
Ա1. Հարավային Կովկասի տարածաշրջանում էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագիր. Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) տարածաշրջանում պահպանվող տարածքների ստեղծում ծրագրի կատարում
1. Իրականացվել և ավարտվել են «Արփի լիճ» ազգային պարկի քարտեզագրման, արտաքին սահմանների և ներքին գործառնական գոտիների սահմանների նկարագրման աշխատանքները, որոնք սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը.
2. Ավարտվել են «Արփի լիճ» ազգային պարկի գրասենյակի, այցելուների կենտրոնի, հյուրատան, ավտոտնակների և պահակատան շինարարական աշխատանքները, ներկա փուլում իրականացվում են ներքին հարդարման աշխատանքները:
3. ՀՀ բնապահպանության նախարարության և Գերմանիայի KfW բանկի կողմից հաստատվել են «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու համայնքների զարգացման առաջնահերթ փոքր ծրագրերը.
Ա2. պլանավորվում է իրականացնել «Կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագիր Հարավային Հայաստանում» 4 մլն եվրո արժողությամբ:
Բ. Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) հետ համագործակցություն.
1. ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ԳԷՀ-ի հետ համագործակցության խորհուրդ,
2. շարնակվում են 4 ծրագրեր ԳԷՀ-4-ի շրջանակներում, 2.2 մլն դոլար ընդհանուր գումարով,
3. ԳԷՀ-5-ում մինչև 2015 թ.-ը պլանավորվում է շուրջ 10 մլն դոլար ֆինանսավորման ծավալով ծրագրերի իրականացում,
4. կազմակերպվել է ԳԷՀ-ի գործադիր տնօրեն տիկին Մ. Բարբուտի այցը Հայաստան, համաձայնություն է ձեռք բերվել մշակելու «Ազգային պորտֆելիո»:
Գ. Նոր նախաձեռնության շրջանակներում պլանավորվում է հոլանդական լիցենզավորված կազմակերպության և Համաշխարհային Բանկի միջոցով իրականացնել «Արտանետումների չօգտագործված քանակների գնահատման և լիցենզավորման ծրագիր», որը հնարավորություն կտա ապահովել միջազգային դրամաշնորհային ներդրում բնապահպանության ոլորտում:
Դ. Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների գծով 2010 թվականին նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են:
Դատական գործընթացներ`
2010թ-ին նախարարությունը տարբեր դատական մարմիններում հադես է եկել թվով 103 գործով որպես հայցվոր, որոնցից 54 գործ ավարտվել է նախարարության օգտին, ընթացքի մեջ է 42 գործ, իսկ 7 գործ մերժվել է: Նախարարությունը որպես պատասխանող հանդես է եկել 8 գործով, որոնցից 6 գործ ավարտվել է նախարարության օգտին, իսկ 2-ը` ընթացքի մեջ է:
Հասարակայնության հետ կապեր`
• Կազմակերպվել է նախարարի տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների 29 հարցազրույց, մեկնաբանություն, հեռուստա և ռադիո ելույթ:
• Ապահովվել է «Թեժ գծի» սպասարկումը, ստացվել է 57 ահազանգ:
• Սպասարկվել է նախարարություն դիմած 2530 քաղաքացի:
• Լրատվամիջոցներին տրամադրվել է իրենց կողմից պահանջված տեղեկությունը /շուրջ 80 տեղեկություն/:
Հունվար 11, 2011
