ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ «ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ  Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ «ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱրմԻնֆո

ՀՀ բնապահպանության նախարարությունը հրաժարվում է ներկայացնել իր դիրքորոշումը «Սևանի մասին» օրենքում հնարավոր փոփոխության վերաբերյալ:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում նշել է բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, Սոդքում GeoProMining ֆաբրիկայի կառուցման հարցի նկատմամբ նախարարության պաշտոնական դիրքորոշումն արդեն արտահայտել է նախարար Արամ Հարությունյանը` ապրիլի 3-ին «Բնապահպանական օրագիր» հեռուստածրագրի ընթացքում: «Նա հաղորդել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ստացել Սոդքում ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցման վերաբերյալ: Այս փուլում օրենսդրությունն արգելում է վերամշակող ձեռնարկության կառուցումը Սևանի ավազանի տարածքում», - ասել է Ս.Պապյանը: Նա հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն էր կազմել շինարարության համանման նախագծի վերաբերյալ, որը ներկայացրել էր հնդկական Vedanta Resources խումբը: Ս.Պապյանը նշել է, որ եթե նման գործունեության արդյունքում էկոլոգիական ռիսկերը բացակայեին, չէր լինի նաև «Սևանի մասին» օրենքի համապատասխան դրույթը: «Բնապահպանության նախարարությունը կաշխատի գործող օրենսդրության շրջանակներում», - ընդգծել է Ս.Պապյանը, խոսելով այն մասին, թե արդյոք GPM-ը պետք է աջակցություն ակնկալի «վերևից»: Միևնույն ժամանակ նա խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե ինչպիսին կլինի նախարարության դիրքորոշումը, եթե պատգամավորները հանուն GPM ընկերության սկսեն խոսել «Սևանի մասին» օրենքում փոփոխության անհրաժեշտության մասին: «Դա արդեն ստացվում է, «եթե… ապա»: Երբ ցանկանան, այն ժամանակ էլ մենք մեր դիրքորոշումը կորոշենք», - հայտարարել է փոխնախարարը:

Ավելացնենք, որ այսօր Երևանում ընթացել են «SOS Սևան» հասարակական լսումներ` ընդդեմ Սոդքի նախագծի: Ցավոք սրտի GeoProMining-ի ներկայացուցիչները մերժել էին դրանց մասնակցելու առաջարկը: Արդեն մի քանի ամիս ընկերությունը հրաժարվում է էկոլոգիական հասարակական կազմակերպությունների հետ շփումներից, որոնք դեմ են հանդես են գալիս նրանց «սևանյան» ախորժակին:

Ապրիլ 17, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր