Հայաստանը Ասիական զարգացման բանկի հետ կնքեց 37 միլիոն դոլլարի վարկային պայմանագիր

Հայաստանը Ասիական զարգացման բանկի հետ կնքեց  37 միլիոն դոլլարի վարկային պայմանագիր

ԷկոԼուր

Սեպտեմբերի 5-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ստորագրվեց «Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը:

Հայաստանի Հանրապետության կողմից Վարկային համաձայնագիրը ստորագրեցին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Ասիական զարգացման բանկի կողմից` Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը:

Միաժամանակ ստորագրվեց նաև Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման Ծրագրի համաձայնագիրը՝ Ասիական զարգացման բանկի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի միջև:

Ասիական զարգացման բանկը «Էլեկտրաէներգիայի է Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի շուրջ 37 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ (25 տարի մարման ժամկետով, ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետով, տոկոսադրույքը` տարեկան 2%):

Ծրագիրն իրականացվելու է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից:

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ վարկային ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA և էներգիայի կառավարման համակարգերը, ինչպես նաև վերակառուցել 220 կՎ «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանները:

Նախորդ տարիների ընթացքում «Շինուհայր» 220 կՎ ենթակայանը մասնակիորեն վերակառուցվել է, ենթակայանում փոխարինվել են 220 կՎ լարման առաջնային սարքավորումները: Տվյալ ծրագրի շրջանակներում կփոխարինվեն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի հնացած սարքվածքները, որոնք այլևս չեն բավարարում հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջները:

«Ագարակ-2» ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական 230 կՎ լարման ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր, որն էներգահամակարգի տվյալ հատվածում կապ կստեղծի 220 և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի միջև և հնարավորություն կտա 110 կՎ «Ագարակ-1» ենթակայանից սնվող սպառողներին ապահովել էլեկտրաէներգիայի պահուստային սնուցմամբ:

Նախատեսվում է ծրագիրն ավարտել 2019 թվականին:

Սեպտեմբեր 08, 2014 at 13:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր