ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականը ամփոփող մամուլի ասուլիս, տեսչական ստուգումներ, մաս 7-րդ

ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականը ամփոփող մամուլի ասուլիս, տեսչական ստուգումներ, մաս 7-րդ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ամփոփեց նախարարության 2014թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարն իր ելույթում անդրադարձավ ոլորտի կարևոր խնդիրներին՝ իրավական ակտերի մշակմանը, Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին, Սևանա լճի, փոքր ՀԷԿ-երի, Բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքօգտագործման խնդիրներին:

ԷկոԼուրը ներկայացնում է մամուլի ասուլիսի նյութերն ըստ թեմաների:

Տեսչական ստուգումներ.

Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ տեսչական ստուգումների հետ կապված նախարարության գործերը շատ հաջող չեն:

«Պլանավորված տեսչական ստուգումները մենք կատարել ենք շատ ավելի պակաս, բայց արդյունավետ ենք աշխատել, և պլանավորված գումարը, որը մեր առջև դրված էր՝ մինչև 100 միլիոն, մենք գերակատարել ենք, հասցրել ենք ընթացիկ մուտքերը մինչև 130 միլիոն, նախորդ տարվա կտրվածքով 40 տոկոսով ավելացրել ենք մեր մուտքերը», - ասաց նախարար Գրիգորյանը՝ նշելով, որ տեսչությունը հաջորդ տարի իր աշխատանքները լիարժեք կիրականացնի:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության՝ 2014 թվականին կազմվել է 770 վարչական տուգանքի ակտ` 65.22 միլիոն դրամ գումարով և շրջակա միջավարին պատճառված վնասի հատուցման 515 ակտ` 359.12 միլիոն.դրամ գումարով: Տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 130.0 միլիոն դրամ, նախորդ տարվա համեմատ պետական բյուջե մուտքերն ավելացել են մոտ 40%-ով:

1.ՀՀ անտառային տարածքներում իրականացրած աշխատանքների արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման 33.95 մլն.դրամ գումարի 457 տուգանքի ակտ և 172.5 մլն.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի 397 ակտ:

2. 31 ՓՀԷԿ–երում կատարված ստուգումների արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման տուգանքի 3.85 մլն.դրամ գումարով 22 ակտ և 104.5 մլն.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի 7 ակտ:

3. 27 ընդերքշահագործողների մոտ կատարված ստուգումների արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման 3.8 մլն.դրամ գումարի 26 տուգանքի ակտ և 172.3 մլն.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի 396 ակտ:

4. Արարատյան ջրային ավազանում գործող ջրօգտագործողների մոտ իրականացվել է 5 ստուգում,  կայացվել է 950.0 հազ դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և 65.3 մլն.դրամի  շրջակա միջավայրին պատճառված վնասի  3 ակտ: 5 կազմակերպություններում ստուգումներն ընթացքի մեջ են: 

5. Սևանի ավազանում կատարվել է 10 ստուգում, կայացվել է 1.1մլն. դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և 413 հազ.դրամի 4 հատ շրջակա միջավայրին պատճառված վնասի  ակտ: 3 կազմակերպություններում ստուգումներն ընթացքի մեջ են:

Կատարված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 310 հատ ձկնորսական ցանց, 1757 գծամետր ցանց, 10 հատ խեցգետնաորսիչ, 1098 հատ ձուկ (հանձնվել է գիշերօթիկ և հատուկ դպրոցներին), 175 հատ կենդանի խեցգետին:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Դեկտեմբեր 26, 2014 at 17:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր