ՀՀ Նախագահն առաջարկում է ապամոնտաժել Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը

ՀՀ Նախագահն առաջարկում է ապամոնտաժել  Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը

ԷկոԼուր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը Սեւանա լճի համար օգտակար չի համարում: Այս մասին նա ասել է Սեպտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում:

Այս կապակցությամբ Նախագահը մասնավորապես ասել է. « Ես նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ, իրոք, մենք պարտք ունենք վերադարձնելու Սևանին և պիտի վերադարձնենք, բայց շատ ճիշտ կլինի, որպեսզի այդ պարտքի վերադարձի հետ կապված մենք ունենանք նաև որոշակի, այսպես ասած, տնտեսական բաղադրիչ՝ նպատակ ունենալով ապագայում այդ խնդիրները լուծել ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին: Ձկնաբուծության ծրագիրը, որ արդեն սկսել ենք երկու տարի առաջ, կարծում եմ՝ զարգացման մեծ ներուժ ունեցող ծրագիր է: …Այնտեղ միայն ձկնային պաշարների լուծման խնդիր չէ։ Այնտեղ մենք զուգահեռ պիտի լուծենք նաև էկոլոգիական հավասարակշռության վերականգնման խնդիրներ։ Կոնկրետ Սևան լցվող գետերն աստիճանաբար պետք է ազատենք վերջին 15-20 տարիների այն կառույցներից, որոնք, միգուցե, ինչ-որ չափով տնտեսական արդյունք են տալիս, բայց խաթարում են բնականոն զարգացումը։ Օրինակ, ձկների ձվադրավայր հանդիսացող գետերի վրա փոքր ծավալի հիդրոկայաններ, որոնք չգիտեմ որքանո՞վ են օգուտ բերում սեփականատերերին, բայց չեմ կարծում, որ Սևանի համար օգտակար են։ Խնդիրը պետք է լուծել մարդկանց հետ խոսելով, պայմանավորվելով և հիմնադրամի միջոցով նրանցից ուղղակի ետ գնելով ու ապամոնտաժելով»:

Սեպտեմբեր 24, 2015 at 11:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր