Կարեն Ճշմարիտյանը չեխերին հրավիրում է ներդրումներ անել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում

Կարեն Ճշմարիտյանը չեխերին հրավիրում է ներդրումներ անել Հայաստանի  վերականգնվող էներգետիկայի ոլորտում

ԷկոԼուր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չեխ գործարարներին առաջարկում է ներդրումներ անել Հայաստանի  վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Այս առաջարկը նախարարը հնչեցրել է փետրվարի 11-ին Երեւանում կայացած հայ-չեխական գործարար համաժողովի ժամանակ: «Մենք հրավիրում ենք չեխական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում` մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման, զբոսաշրջության, ագրոբիզնեսի և այլ ոլորտներում»,- իր ելույթում մասնավորապես ասել է նախարար Ճմարիտյանը:

Հայ-չեխական գործարար համաժողովը կազմակերպվել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի` Հայաստան այցի շրջանակում: Համաժողովին մասնակցել են փոքր հիդրոէլեկտրակայանների սարքավորումների, Էլեկտրաէներգիայի, բանկային և ներդրումային, արտահանման վարկային ապահովագրության, բիզնես խորհրդատվության, տրանսպորտային միջոցների, քաղցրավենիքի արտադրության, երկաթուղային և օդային բեռնափոխադրումների կազմակերպություններ ներկայացնող չեխ գործարարներ:

Լուսանկարը վերցված է www.mineconomy.am կայքից

Փետրվար 12, 2016 at 13:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր