

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունն արտոնություն տվեց Սեւանա լիճ թափվող Արգիչի գետի վրա կառուցված «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ին: Սույն թվականի հուլիսի 21-ին գործադիրը որոշեց 3 տարի ժամկետով հետաձգել է «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարի վճարման ժամկետը: Ընկերությունը ՓՀԷԿ-ի վերազինման համար Թուրքիայից ներկրելու է ապակեմանրաթելային խողովակներ, որոնց արժեքը 850 065 685 դրամ է:Վերազինման համար ընդհանուր ներդրումների արժեքը հաշվարկվել է շուրջ 3.89 միլիարդ ՀՀ դրամ:
ԷկոԼուրի կողմից «Արգիչի» ՓՀԷԿ-ում անցկացված մոնիտորինգի արդյունքների հետ ծանոթացեք այստեղ:
Հուլիս 22, 2016 at 15:01
