Մամուլի ասուլիս` ինչու տեղի ունեցավ սկանդալ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի լսումների ժամանակ

Մամուլի ասուլիս` ինչու տեղի ունեցավ սկանդալ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի լսումների ժամանակ

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում օգոստոսի 25-ին տեղի ունեցան Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծի հասարակական լսումները: Լսումների ժամանակ բախվեցին նախագծին կողմ եւ դեմ մասնակիցների կարծիքները: Նախագծին դեմ էին Գնդեվազի 210 բնակիչներ, ովքեր ստորագրել են  Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) ուղղված բողոքի տակ, հասարակական կազմակերպությունները, «կանաչ» քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր բողոք են ներկայացրել IFC-ին եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (EBRD): Երկու միջազգային ֆինանասական զարգացման ինստիտուտները  Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն իրականացնող  «Lydian International» ընկերության բաժնետերերն են:

Օգոստոսի 26-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ), լսումների արդյունքների եւ ներկայացված բողոքների մասին կխոսեն Գնդեվազ համայնքի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Օգոստոս 25, 2014 at 14:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր