

ԷկոԼուր
Ինչո՞ւ են փոքր ՀԷԿ-երին անհրաժեշտ «կանաչ» անձնագրեր: Կփոխվի՞ փոքր ՀԷԿ-երով պայմանավորված իրավիճակը, եւ ո՞վ կփոխի: Փոքր հիդրոէներգետիկայի ոլորտում ի՞նչ խնդիրներ կբարձրացնեն հասարակայնությունը եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը: Կկարողանա՞ն էկոլոգները պայմանավորվել բիզնեսի հետ: Այս եւ այլ հարցերի պատասխանը կարելի է ստանալ «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, Եվրոպա հյուրանոցի դիմացի շենք, մուտքը` բակի կողմից)` սույն թվականի փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին, տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ: Ասուլիսի բանախոսներն են` «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի համակարգողներ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը եւ ՀՀ բնապահպանության նախարարության Ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Դավիթ Գրիգորյանը:
Ծրագիրն իրականացվում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից` ՀՀ բնապահպանության նախարարության գործընկերությամբ, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 04, 2015 at 12:18
