Կորցնում ենք Սևանը, Ջերմուկը, մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

Կորցնում ենք Սևանը, Ջերմուկը,  մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

ԷկոԼուր

Մեկնարկել է Ամուլսարի ոսկու ծրագիրը: Արդյո՞ք կմնա Ջերմուկը առողջարան, թե՞ կվերածվի հանքագործների բանավանի, արդյո՞ք Ամուլսարի ծրագիրը տնտեսապես շահավետ է, ինչո՞ւ է կառավարությունն անտեսում իր կողմից իրականացված Ամուլսարի ծրագրի ռիսկերի պաշտոնական գնահատականը, ի՞նչ վտանգներ կան Որոտան-Արփա թունելի և Սևանա լճի համար:

Այս հարցերին նվիրված մամուլի ասուլիսը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49/2, Եվրոպա հյուրանոցի դիմաց, բակի կողմից նախավերջին մուտք): Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Լևոն Գալստյանը:

Օգոստոս 23, 2016 at 14:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր