Վանաձորում շինության մեջ պարփակված եղևնիները պետք է պահպանվեն

Վանաձորում շինության մեջ պարփակված եղևնիները պետք է պահպանվեն

Լոռու մարզի Վանաձոր համայնքի Տիգրան Մեծ պողոտայում իրականացվող շինարարության արդյունքում երկու եղևնի պարփակվել է շինության մեջ: Այս մասին ԷկոԼուրին ահազանգել էր Վանաձորի բնակիչը: ԷկոԼուրն ահազանգն ուղղել էր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: 

ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը հայտնել է.

«Ի պատասխան Ձեր՝ 2024թ․ հունվարի 29-ի՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 44-5 հասցեում տնտեսվարողի կողմից իրականացվող շինարարության հետևանքով կառուցվող շինության մեջ 2 եղևնիներ պարփակելու վերաբերյալ հարցման՝ տեղեկացնում եմ, որ ՔՏՀԱՏՄ Լոռու տարածքային բաժնի մասնագետների կողմից կատարված տեղազննության արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքները կատարվում են Վանաձորի համայնքապետի կողմից 24․08․2023թ․ տրված թիվ CPPO-0000-8109 շինթույլտվության համաձայն, ինչպես նաև առկա է Քաղաքաշինության նախարարի 08․01․2016թ․ թիվ 101/108․3․3/8/16 գրությամբ՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա թիվ 44-5 հասցեի հողամասում սրճարանի կառուցման լրամշակված առաջարկության համաձայնեցումը, որում նշված է, որ կառուցապատման հետագա գործառույթներն իրականացվելու են տարածքում առկա եղևնիները պահպանելու պայմանով»։

Փետրվար 06, 2024 at 16:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր