ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԵԶՐԻՆ

ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԵԶՐԻՆ

ԱրմԻնֆո

Հրազդան քաղաքը հայտնվել է էկոլոգիական աղետի եզրին:

Հանքավայրը, որը պատրաստվում է շահագործել չինական Fortune Oil ընկերությունը, գտնվում է Հրազդան քաղաքից 800 մետր և Հրազդան գետից 1,5 կմ հեռավորության վրա:

Փորձագետների կարծիքով, հանքավայրը կարող է քաղաքի` ծանր մետաղներով աղտոտման և տեղի բնակչության մոտ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

Հատկապես հարվածի տակ կհայտնվեն երեխաները, քանի որ հանքավայրից առնվազն 2 կմ հեռավորության վրա է գտնվում 3 դպրոց: Կ.գ.թ Ջենիֆեր Լայմի փորձագիտական գնահատականի համաձայն /«AUA» հայկական էկոլոգիական կենտրոն/, հանքավայրի շահագործման հետևանքով ծանր մետաղներով կաղտոտվի ոչ միայն ոռոգման, այլև խմելու ջուր, քանի որ բլուրի մոտ, որտեղ գտնվում է հանքավայրը, կան մի քանի աղբյուրներ, որից օգտվում են հարյուրավոր բնակիչներ:

«Եթե հանքավայրը շահագործելիս սկսվեն պայթեցման աշխատանքներ, Հրազդանը, որն առանց այդ էլ ցեմենտի գործարանի ազդեցության պատճառով համարվում է ամենակեղտոտ քաղաքներից մեկը, կհանտնվի էկոլոգիական աղետի եզրին»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է «ԷկոԼուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:

Նա հիշեցրել է, որ դեռ 2 տարի առաջ տեղի բնակիչները ստորագրահավաք էին իրականացրել նախագծի իրականացման դեմ, որի տակ ստորագրել էր ավելի քան 1500 մարդ:

«Մենք պայքարում ենք ոչ թե կոնկրետ ընկերության, այլ որպեսզի օգուտ ստանանք մեր ընդերքօգտագործումից և բարելավենք մեր օրենքները, որոնք չեն գործում: Մենք ուզում ենք, որպեսզի մեր կառավարությունը վերջապես հասկանա, որ առանց հայեցակարգի, կոշտ ռազմավարության և վնասի անկախ գնահաումների, չի կարելի հենց այնպես բաժանել մեր հարստությունը: Այդ քաղաքականությունը պետք է փոխել»,- նշել է Զարաֆյանը:

Հրազդանի հանքավայրում հանքաքարի արդյունահանումը կսկսվի 2014 թվականին և կհասնի տարեկան 1,5-2 մլն տոննայի: Հետաքրքիր է, որ բոլոր երեք հանքերը, որը պատրաստվում է շահագործել Fortune Oil-ը /Հրազդանում, Աբովյանում և Սվարանց գյուղում/, պատկանում են ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդի Սուրեն Այվազյանին և ՀՀ խորհրդարանի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին:

Մարտ 16, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր