«Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը

«Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը

ԷկոԼուր

«Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը:

Նոյեմբերի 13-ին Համահայկական բնապահպնական ճակատի (ՀԲՃ) անդամները, այցելելով Պաղջուր գետի հովիտ, տեսել են, որ «Քարեվարդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր 1» ՓՀԷԿ-ի ձկնուղին ամբողջովին չոր է, իսկ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ն ամբողջովին ջրազրկել է Պաղջուր գետը: ՀԲՃ-ն ահազանգել է ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գիծ: «Զարմանալին այն էր, որ մեր ահազանգից մոտ երկու ժամ անց, տարածք եկան մարդիկ, որոնք բացեցին փականներն, ու գետի ջուրը սկսեց հոսել իր բնական հունով: Բնապահպանության նախարարությանը կոչ ենք անում առաջնորդվել նաև մեր ներկայացված ակնհայտ փաստերով և դրանց հիման վրա կայացնել որոշումներ: Արված են նաև տեսագրություններ, որոնք նույնպես կարող ենք ներկայացնել: Բացի այդ, անհրաժեշտ է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել բնապանպանական խախտումների համար` հատկապես այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց մոտ այդ խախտումները կրում են մշտական բնույթ»,- Facebook սոցիալական ցանցում գրում է ՀԲՃ-ն` հիշեցնելով, որ նույն վիճակը եղել է սույն թվականի օգոստոսի 14-ի այցելության ժամանակ եւ ահազանգից հետո երկու ՓՀԷԿ տուգանվել են 100 000 դրամով, իսկ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը խուսափել էր որևէ պատժից:

Նշենք, որ  «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը  վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար։

«Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ

«Խաչաղբյուր 1» ՓՀԷԿ

 

Լուսանկարները` Համահայկական բնապահպանական ճակատի

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Նոյեմբեր 14, 2014 at 18:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր