ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԵՎ ՎՆԱՍԸ

ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԵՎ ՎՆԱՍԸ

Թեղուտի հանքավայրի շահագործման ռիսկերը, որոնց մասին երեք տարի շարունակ խոսում են բնապահպանական հասարակական կազմակերպությունները եվ անկախ փորձագետները, արդեն իսկ ի հայտ են գալիս:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻՑ՝ ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ, ԱՍՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏԸ
Աննա Նազարյան «Ռադիոլուր»


Տնտեսական ճգնաժամի հետեւանքով Համաշխարյաին շուկայում նկատվող գների որոշակի անկման պայմաններում աննպատակահարմար է դառնում մեծ թափով շարունակել ներդրումային ծրագրերը:

Տնտեսական ճգնաժամը Հայաստանում առաջին հերթին լրջորեն վնասում է հանքարդյունաբերությանը: Արտասահմանյան ընկերությունները հրաժարվում են ներդրումներ կատարելուց:

Բողոքի առաջին ձայնը լսվեց Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի՝ այժմ «Դինո գոլդ մայնինգ քոմփնի» ընկերության աշխատողների կողմից:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ ընկերությունները հրաժարվում են ներդրումներ անել, քանի որ չեն կարողանում գերշահույթ ստանալ: Տնտեսագետի հաշվարկներով՝ ընկերությունները շահույթ, այնուամենայնիվ, ունեն, այլ բան է, որ գերշահույթ չեն ստանում:

«Շահավետ էր, երբ համաշխարհային շուկայում գները պղնձի 1 տոննայի դիմաց հասնում էին 8 հազար դոլարի, հիմա 4 հազար 600-ի սահմաններում են տատանվում, մինչդեռ պայմանագրում նշված է, որ շահույթի սահմանային մեծությունը կարող է լինել 3 հազար դոլարը»:

Թեղուտի հանքերը շահագործելու լիցենզիա ստացած «Էյ Սի ՓԻ» ընկերության, նույն «Վալլեքս գրուպ»-ի կողմից մեծ թափով ներդրումներ չանելու ու գերշահույթ չստանալու հետ կապված Թաթուլ Մանասերյանի կասկածները ճշտելու նպատակով փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Արմենիան Քափըր Պրոգրամ» ըներության նախագահի ռեֆերենդ Վահրամ Ավագյանից. «Բնականաբար՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ու հարստացուցիչ կոմբինատի կառուցման աշխատանքային նախագծում նկատի են ունեցել պղնձի միջազգային շուկայի գների մի քանի հնարավոր զարգացումներ: Սակայն այս պահին ցավով կարելի է արձանագրել, որ վատատեսական սցենարների նախատեսած գնից էլ որոշակի ցածր է այս պահի գինը»:

Հանքարդյունաբերության ոլորտում գործող ցանկացած ընկերության վրա միջազգային շուկայում գների նվազումը իր ազդեցությունը թողնում է: «Արմենիան Քափըր Պրոգրամ» ըներության նախագահի ռեֆերենտի խոսքով՝ այս երեւույթները չեն շրջանցել նաեւ իրենց, սակայն աշխատանքները բնականոն հունով են ընթանում. «Այս պահին մեր ծրագրերում փոփոխություն այդ տեսանկյունից չկա: Իհարկե՝ որոշակի հաշվարկներ, որոնք նորից կհաշվառեն գնային փոփոխությունները` անհրաժեշտաբար արվում են, բայց աշխատանքներն իրենց հունով շարունակվում են»:

Այլ է վիճակը Ալավերդու հանքի ու հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատողների աշխատանքային պայմանագրերը երկարացնելու հարցում։ «Եթե մինչեւ նոյեմբերի 22- ը միջազգային շուկայում պղնձի գների փոփոխություն չլինի՝ մարդիկ կազատվեն աշխատանքից»։

Ի դեպ՝ այս մասին աշխատողներն արդեն ծանուցում ստացել են:

Նոյեմբեր 14, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր